Էրդողան կրկին ցուցադրել է նորզելանդական մզկիթներում տեղի ունեցած սպանդի կադրերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չնայած Նոր Զելանդիայից պարբերաբար հնչող նկատողություններին, կրկին նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ ցուցադրել է նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի ունեցած սպանդի կադրերը:
Ինչպես գրում է artigercek.com կայքը, թուրքական հեռուստաալիքներից A Haber-ը, այնուամենայնիվ, նախընտրել է ցույց չտալ հրաձգության դաժան տեսարանն ու այդ պահին տեսախցիկները կենտրոնացրել է հանրահավաքի ընդհանուր պատկերի վրա:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փեթերսը քննադատել էր Էրդողանին ողբերգության կադրերը նախընտրական քարոզչության մաս դարձնելու համար:
Ըստ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարի՝ Էրդողանի նման քայլը կարող է վտանգ ներկայացնել Նոր Զելանդիայի ժողովրդի անվտանգության, նրանց ապագայի, ինչպես նաև արտասահմանում գտնվող նորզելանդացիների համար։ Փեթերսն ընդգծել է, որ այդ մասին բավականին երկար զրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ։
Հիշեցնենք, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգություն կազմակերպելու համար մեղադրվում է 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը։ Վերջինս սպանդից առաջ մի քանի տասնյակ էջանոց «մանիֆեստ» է ուղարկել Նոր Զելանդիայի իշխանություններին՝ ներկայացնելով իր մտադրություններն ու պահանջները:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է