Գողերը թալանել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տունը
Գողերը թալանել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիայի տունը, գրում է apsny.ge-ն:
Ենթադրվում է, որ գողերը Թբիլիսիի ծայրամասային Ցխնեթի բնակավայրի տուն են մտել գիշերը: Ներքին գործերի նախարարությունը չի հաստատել գողության մասին լուրերը, սակայն տեղի բնակիչները հայտարարել են, որ կատարվածի առնչությամբ ոստիկանությունը հարցաքննել է հարևաններին:
Նախարարի հարևանների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, և տնից բավականին արժեքավոր իրեր են գողացվել, հարևաններից ոմանք էլ պնդում են, որ նախարարը տեղյակ է գողության մասին:
Քոբուլիան հրաժարվել է տեղեկությունը մեկնաբանելուց:
«Չեմ կարող պատասխանել ձեր հարցին, քանի որ դա իմ անձնական կյանքին է վերաբերում, դա անձնական հարց է, այնպես որ, օգտվելով իմ քաղաքացիական իրավունքից, չեմ խոսի անձնական թեմաներով»,- լրագրողներին ասել է նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր խորհրդարանական մեծամասնության ղեկավարներից մեկի՝ Արչիլ Թալակվաձեի տանը կատարված գողության մասին:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է