Ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» ձախողումները
ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը «խավիարային դիվանագիտություն» անցկացնելու փոխարեն, 10 բանկա խավիար է գողացել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այս տարվա փետրվարի 25-ին իր հրամանով հետ է կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկարովին: Նույն աղբյուրների համաձայն՝ դեսպանին հետ կանչելու պատճառն այն է, որ Դաշգին Շիկարովը յուրացրել է կառավարական նվերը, որը նախատեսված էր տիրակալ Խալիֆ իբն Զայդ ալ Նահայանի համար: Խոսքը 10 բանկա սեւ խավիարի մասին է: Ներկայումս Աբու Դաբիում Ադրբեջանի դեսպանատանն աշխատում է հատուկ հանձնաժողով, որը քննում է կես միլիոն դոլարի անհետացման փաստը: Կասկածներ կան, որ այդ փողը ուղղակի յուրացվել է:
Սա ադրբեջանցի դիվանագետների կողմից թանկարժեք նվերների միջոցով դիվանագիտության ասպարեզում հաջողության հասնելու միակ դեպքը չէ: Դրա վկայությունն է ESI եվրոպական գիտահետազոտական կենտրոնի խորհրդական Գերալդ Կնաուսի հայտարարությունը, որում նշված է, որ «ավտորիտար ռեժիմները մշակել են Եվրոպական խորհրդի գործունեության մեջ ներդրվելու ակտիվ ռազմավարություն: Ամեն տարի Ադրբեջան այցելելիս տարատեսակ ծառայություններ են առաջարկվում ԵԽԽՎ 50-60 պատգամավորի: Նրանց այնտեղ թանկարժեք նվերներ են սպասում, շփումներ են հաստատվում, վճարվում են ուղեւորությունները, 5-աստղանի հյուրանոցները եւ բիզնես դասով թռիչքները»:
Կնաուսի ասածն անուղղակիորեն հաստատել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամադովը, որը պատմել է ադրբեջանական հյուպատոսություններում «ոչ մեծ սենյակների առկայության մասին, որոնք նախատեսված են նվերները պահելու համար՝ խավիար եւ տարբեր չափի արեւելյան գորգեր»:
Ադրբեջանի լոբբիստական ռազմավարության մասին է հայտարարում նաեւ ընդդիմադիր «Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: «Միլիոնավոր միջոցները, որոնք Ադրբեջանի իշխանությունները ծախսում են «խավիարային դիվանագիտության» համար, զուր կորել են. օրինաչափ է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւերի ընդունումը, որոնք դատապարտում են մարդու իրավունքների խախտումները եւ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ են թույլ տալիս»:
«Խավիարային դիվանագիտություն» կոչվող փաստաթղթում, որը պատրաստել է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը, նշված է, որ Բաքուն զբաղված է ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի զեկուցողներին կաշառելով, որոնք հետեւում են Եվրոպական խորհրդին անդամագրվելիս Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Սա ավարտվել է նրանով, որ Եվրախորհրդարանը հանձնաժողով է ստեղծել՝ կոռուպցիայի ենթադրյալ փաստերի քննության համար եւ ԵԽ պատգամավորներից մեկին զբաղեցրած պաշտոնից անգամ հեռացրել է:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է