Հայաստանում ցանկանում են ընդլայել ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության շրջանակը
Առաջարկված նախագծերի նպատակն է ընդլայնել ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության շրջանակը։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին քննարկման ժամանակ ասել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը։
Փոխնախարարը նշել է, որ օինագծերի այս փաթեթը ստացել է կառավարության դրական եզրակացությունը։ Նրա խոսքով՝ շեշտը, մասնավորապես, դրվում է էլեկտրոնային համակարգերի, թեստավորման, արտադրության, համակարգչային խաղերի ստեղծման եւ գրաֆիկայի զարգացման, ինչպես նաեւ ինտեգրացիոն սխեմաների նախագծման ու թեստավորման վրա։
«Մենք նաեւ ցանկանում ենք Հայաստանի տարածքում ստեղծել նպաստավոր պայմաններ ՏՏ խոշոր ընկերությունների մասնաճյուղերի գործունեության համար»,- ընդգծել է Վարդանյանը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն ընկերություններին, որոնց մասնաճյուղերը գրանցվել եւ գործում են հանրապետության տարածքում արդեն հինգ տարվա ընթացքում։ Դա, ինչպես նշել է Վարդանյանը, կնպաստի ներդրումների, նոր տեխնոլոգիաների եւ գիտելիքների ներգրավմանը։
Փոխնախարարի խոսքով՝ կձեւավորվեն ՏՏ ընկերությունների կողմից հարկերի չվճարման դեպքում ռիսկերի կանխման մեխանիզմներ։ «Մենք նաեւ ցանկանում ենք վերջերս ստեղծված ընկերություններին տրամադրել հարկային արտոնություններից օգտվելու հնարավորություն եւ առաջարկում ենք դրանց ժամկետը երկարացնել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 22-ը»,- պարզաբանել է պաշտոնյան։
Այս օրենքը, նրա գնահատմամբ, շատ կարեւոր է նոր ՏՏ ընկերությունների համար եւ կարող է ծառայել ՏՏ համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել