Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է մզկիթ դառնալ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ երկրի իշխանությունները կարող են փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպեսզի այնտեղ կարողանան այցելել անվճար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից կարող է փոխվել մզկիթի մարտի 31-ի տեղական մարմինների ընտրություններից հետո։ Բոլոր դավանանքների զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մտնել Երկնագույն մզկիթ, որը գտնվում է հարեւանությամբ։ Սուրբ Սոֆիայի պարագայում կարելի է նույնն անել»,- լրագրողի հարցին, թե կկարողանան արդյոք Թուրքիայի քաղաքացիներն անվճար այցելել Սուրբ Սոֆիայի տաճար, TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է նախագահը։
Ներկայում թանգարան մուտքը 60 թուրքական լիր (10 դոլար) արժե։ Էրդողանը մարտի 18-ին ասել էր, որ կողմնակից չէ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձանն է։ Այն կառուցվել է 532-537 թվականներին կայսր Հուստինիանոսի կարգադրությամբ, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը, ինչպես այն ժամանակ անվանվում էր Բոսֆորի ափերին գտնվող այդ քաղաքը։ Ավանդապատման համաձայն՝ տաճարի կառուցման պլանը Հուստինիանոսին երազում տվել էր հրեշտակը։ Կայսրը երազում էր, որպեսզի տաճարն աշխարհում հավասարը չունենա, եւ անգամ նախատեսում էր դրանում հատակը ոսկե սալիկներից կառուցել։
1453 թվականից այստեղ մզկիթ է։ 1935-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց թանգարանի։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է