Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters Ո՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմություն Իրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կա Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր Գրիգորյան Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Այսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինի Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Հունաստան ԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներ Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊ Սրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին

Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Հայաստան

Շիրխանյանի նամակի բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, ապա 99 տոկոսով սուտ է. Ավետիք Իշխանյան (ՏԵսանյութ)

 Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

– Պարո՛ն Իշխանյան, Հայաստանի Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունեց Քաղաքացու օր ստեղծելու վերաբերյալ նախագիծը: Ըստ այդմ՝ պետք է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարվի, և Քաղաքացու օրը տոնվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը: Ի՞նչ կարծիք ունեք այս նոր տոնի մասին:

– Ես շատ լավ հիշում եմ ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Դա իսկապես մեծ տոնախմբություն էր Հայաստանում: Ես միշտ համեմատել եմ դա 1973 թվականի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաղթանակի հետ: Իհարկե՝ դա բավականին կարևոր օր էր այն տեսակետից, որ թույլ չտրվեց, որ Հայաստանն արևելաասիական տիպի պետություն դառնա, երբ ինչ-որ մեկն իր իշխանությունն անընդհատ երկարաձգում է: Բայց ինչ վերաբերում է այդ օրը տոն դարձնելուն, մասնավորապես՝ Քաղաքացու օր, կարծում եմ, որ դա ժամանակավրեպ է: Նախ՝ Քաղաքացու օրը բավականին բարձր է հնչում, քանի որ այդ անվան տակ թաքնված են, ես համոզված եմ դրանում, այսօրվա իշխող քաղաքական ուժի հավակնությունները՝ դե ֆակտո իրենց իշխանության գալու օրը դարձնել տոն: Արդյո՞ք բոլոր հեղափոխությունները, եթե մենք թավշյա հեղափոխության մասին ենք խոսում, արել են քաղաքացիները: Իհարկե՝ ոչ: Պարտադիր չի, որ հեղափոխությունը քաղաքացիներն անեն: Երբեմն հասնում է ժողովրդի, բնակչության, այսպես ասած՝ կոկորդին, և նրանք դուրս են գալիս իշխող ուժի դեմ: Արդյո՞ք Ֆրանսիական հեղափոխությունը, Հոկտեմբերյան հեղափոխությունը քաղաքացիներն արեցին:

– Ապրիլյան հեղափոխությունը քաղաքացիները չարեցի՞ն:

– Դե յուրե քաղաքացինե՞րը, այսինքն՝ անձնագրով Հայաստանի քաղաքացիներ, թե՞ քաղաքացի՝ ինչպես մենք ենք պատկերացնում: Ավելի լայն իմաստով՝ քաղաքացի նշանակում է, որ նրանք ազատ մարդիկ են և որևէ կախում չունեն օրվա իշխանությունից: Կան պետություններ, որտեղ իշխանություն-հպատակ հարաբերություններ են, կան պետություններ էլ, որտեղ վարչակազմ-քաղաքացի հարաբերություններ են: Արդյո՞ք ապրիլի 23-ից հետո Հայաստանում հպատակ-իշխանությունը միանգամից փոխվեց քաղաքացու և արդյո՞ք այդ դժգոհողներն իրենց էությամբ քաղաքացիներ են: Ես շատ կասկածում եմ, որովհետև ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք իսկապես Հայաստանում ապրիլի 23-ից հետո մարդիկ դարձան քաղաքացի: Ես դեռևս կասկածում եմ, որ այդ հարաբերությունները վերջնականապես փոխվել են, և եթե իսկապես այդ հարաբերությունները փոխվել են, ապա դրա համար, ընդհանրապես՝ ցանկացած երևույթի գնահատական տալու համար ժամանակ է պետք: Եվ այդ տեսակետից, եթե իսկապես անշրջելի է հպատակից քաղաքացի դառնալու պրոցեսը, ապա ճիշտ կլինի՝ այդ օրվա գնահատականը տան հաջորդ իշխանությունները: Սա իրականում քաղաքացու անվան տակ իրենց իշխանության գալու օրը տոն հռչակելն է, ինչպես նոյեմբերի 29-ը Հայաստանում տոն էր, որովհետև կոմունիստներն էին եկել իշխանության: Կոմունիստների՝ իշխանությունից հեռանալուց հետո այդ տոնը վերացվեց և, բարեբախտաբար, ՀՀՇ-ն փետրվարի 20-ը, որը դե ֆակտո իրենց իշխանության գալու օրն էր, չհռչակեց Քաղաքացու օր:

– Չափազանցված չէ՞ կոմունիստական վարչակարգի հետ համեմատությունը:

– Բացարձակ չափազանցված չեմ համարում, որովհետև ժամանակ է պետք: Քաղաքացու օրը շատ բարձր է հնչում: Իրականում իրենց իշխանության գալու օրն են նշում: Ավելին ասեմ, եթե Հայաստանի Հանրապետության բնակիչներն արդեն դարձել են քաղաքացի, քաղաքացին երբեք 70 կամ 80 տոկոսով իշխանություն չի ընտրում: Ցույց տվեք ինձ որևէ քաղաքակիրթ երկիր, որտեղ բնակիչներն արդեն քաղաքացիներ են, մենք միշտ օրինակ ենք բերում Եվրոպայից, և որտեղ որևէ քաղաքական ուժ 70-80 տոկոս է հավաքում: Ես չեմ վիճարկում այդ ընտրությունների արդյունքները, բայց քաղաքացու ընտրությունն ուրիշ բան է, իսկ հպատակի և հեղափոխականի ընտրությունը՝ այլ բան: Իրականում դրանք հեղափոխականների ընտրությունն էին, որոնք նոր քաղաքական ուժի մեջ տեսնում էին փրկչի, որն իրենց հարցերը լուծելու է: Դա քաղաքացու ընտրություն չէ:

– Պարո՛ն Իշխանյան, այնուամենայնիվ, քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ ողջունել են իշխանության այս նախաձեռնությունը:

– Տեսակետ է, որի հետ ես համաձայն չեմ: Գուցե նաև այստեղ կա այն հարցը, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ ես և մեր կազմակերպությունը, աջակցել ենք այդ մարտ-ապրիլյան շարժմանը, և նրանք, թերևս, մտածում են՝ քանի որ աջակցել են, ապա պետք է շարունակեն աջակցել: Տեսակետ է:

– Անդրադառնանք այս օրերի կարևորագույն թեմաներից մեկին: Բավական աղմուկ է բարձրացրել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին: Ծանո՞թ եք նամակին և ի՞նչ տպավորություն ունեք:

– Անկեղծ ասած՝ երևի կեսը կարդացի նամակի, հետո մեծագույն տհաճություն զգացի և չշարունակեցի կարդալ: Այդ ոճը, մեղմ ասած՝ կիսահայհոյական ոճը ես չեմ կարողանում կարդալ: Բայց ինչ կարդացի, շատ տհաճ տպավորություն թողեց ինձ վրա, բովանդակային տեսակետից՝ նույնպես: Հետաքրքիր է, որ նախ՝ անկախ այն բանից, որ ես որևէ մեկին պաշտպանելու հավակնություն այսօր չունեմ, բայց ես չեմ պատկերացնում, որ Վահան Շիրխանյանն այն ժամանակ այդպես հերոսաբար խոսած լինի Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ նա, լինելով դեռևս քրեական հետապնդման տակ, այսօրվա թրենդի մեջ՝ փորձում է հաճոյանալ նոր իշխանություններին, և արդեն ուղղակի մոդայիկ է դարձել Քոչարյանին հայհոյելը: Շատ մեծ տհաճություն զգացի: Եվ ամենակարևոր հարցերից մեկը գիտե՞ք որն է, նույնիսկ կարևոր չէ՝ ինչ են ասում, կարևոր է՝ ով է ասում: Արդյո՞ք այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Վահան Շիրխանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը և այլոք, իրավունք ունեն ընդհանրապես խոսել արդարության մասին և ինչ-որ մեկին քննադատեն, երբ Հայաստանի ամբողջ քաղաքական, ընտրական համակարգի և տարբեր տիպի անօրինականությունների, հանցագործությունների հիմնադիրներն են նաև իրենք եղել:

– Ոճից բացի՝ նաև բովանդակությո՞ւնն եք կասկածի տակ դնում:

– Ես համոզված եմ, որ այդ բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, 99 տոկոսով ուղղակի սուտ է: Ես հայտարարում եմ դրա մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: