«Վաղ թե ուշ այդ ընտրությունները տեղի են ունենալու, և ես թեկնածուներից մեկն եմ». Ս. Մաշալյանը հայտնել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կսկսվի ապրիլի 21-ից
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության կազմակերպման պաշտոնական գործընթացը կմեկնարկի ապրիլի 21-ից՝ Սբ Զատկից հետո, երբ կավարտվի նաև պատրիարքության կողմից հայտարարված եկեղեցական սուգը:
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մահացել է մարտի 8-ին՝ շուրջ 10 տարի ծանր հիվանդության պատճառով կոմայի մեջ գտնվելուց հետո: Նրա պարտականությունները շարունակում է կատարել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը նշանակվել է պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին նոր ընտրությունների անցկացման որոշում կայացնել՝ ցանկանալով իրենց հոգևոր առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի, սակայն նոր ընտրության կազմակերպումը պարբերաբար խոչընդոտվել է՝ պատճառաբանությամբ, որ «պատրիարք Մութաֆյանը դեռ ողջ է»:
Մաշալյանը տեղեկացրել է, որ նախընտրական գործընթացը կարող է ղեկավարվել պատրիարքի գործող փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից, միևնույն ժամանակ եկեղեցական խորհուրդն իրավասու է ընտրությունների կազմակերպման համար պատրիարքի տեղապահ ընտրել, որն էլ կղեկավարի ամբողջ գործընթացը մինչ նոր պատրիարքի ընտրությունը:
Թե որ սցենարով կզարգանան իրադարձությունները՝ կորոշի եկեղեցական խորհուրդը՝ ապրիլի 21-ից հետո:
Պարբերականի հետ զրույցում Մաշալյանը նաև հաստատել է, որ ինքը նույնպես մտադիր է առաջադրվել որպես պատրիարքի թեկնածու:
«Վաղ թե ուշ այդ ընտրությունները տեղի են ունենալու, և ես թեկնածուներից մեկն եմ», - ասել է կրոնական խորհրդի նախագահը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար