Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում

Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը
Հարեվաններ

Վրաստանի համար շահավետ է իրանական գազը Հայաստանի միջոցով տարանցելը, եթե Ռուսաստանին չպատկանող գազատար լինի

 

Վրաստանի հասարակական գործիչ Վան Բայբուրդի կարծիքով՝ շատ կարևոր էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը և դրա շրջանակներում իրանական գազի համար տարանցիկության մասին արած հայտարարությունը:

Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նրան, թե իրականում Վրաստանում ինչ արձագանքի է արժանացել իրանական գազի ներմուծումը Հայաստանի միջոցով:

«Այն նաև մեծ արձագանք առաջացրեց Վրաստանում: Բայց քանի որ բոլորս գիտենք, որ Իրանի հետ այսօր համագործակցելը նաև գազի մատակարարման հարցում այլ կողմերի ուշադրությունն է գրավում, խնդիրը բարդանում է․Բոլթոնի այցը, ԱՄՆ պատժամիջոցները, Ռուսաստանը կարևոր հանգամանքներ են այս գործընթացում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրան կատարած այցից առաջ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի գործընկերների հետ, տեղեկացրել է, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու Իրանում: Այս մասին վարչապետը խոսել էր նաև օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են, կշարունակվեն, քանի դեռ չենք եկել դրական կամ բացասական եզրակացության»,- ասել էր նա:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար նոր խողովակներ չի կառուցելու:

Վան Բայբուրդի խոսքով՝ իրանական գազի ներմուծումը Վրաստանի համար էլ մեծ հեռանկար ունի: «Վրաստանը հիմա կախված է մի գազատարից, որը գալիս է Ադրբեջանից: Մի փոքր ծավալի գազ միայն Ռուսաստանից է Վրաստանը ստանում: Բայց ինչպես ցանկացած նորմալ պետություն, Վրաստանն էլ, դիվերսիֆիկացիա է ուզում ունենալ»,- ասաց նա:

Քաղաքական խնդիրները, նրա նկատառմամբ, այս գործընթացում բավականին շատ են․ պետք է նկատել, որ Ռուսաստանն էլ դիրքավորված է որպես տարածաշրջանի ամենահզոր խաղացողը գազի մատակարարման ոլորտում: «Բայց Վրաստանը կամաց-կամաց լուծում է այդ հարցերը ԱՄՆ-ի՝ գլխավոր խաղացողի հետ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ սակայն հարց է, թե ինչպես է Հայաստանը լուծելու խնդիրը Ռուսաստանի հետ: «Պետք է չմոռանալ, որ գազի մատակարարման ցանցերն ամբողջությամբ պատկանում են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Այստեղ էլ խնդիրներ են առաջանալու Հայաստանի, այդ ծրագիրը իրականացնելու համար»,- ասաց նա:

Վան Բայբուրդի կարծիքով՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պետք է մտածի նաև նոր գազատար կառուցելու մասին, քանի որ դա նաև կթուլացնի իր կախվածությունը Ռուսաստանից:

«Վրաստանի համար շահավետ է իրանական գազը Հայաստանի միջոցով տարանցելը, եթե նոր գազատ լինի,- ասաց նա՝ հավելելով, որ, իհարկե, այդ գազատարը չպետք է Ռուսաստանինը լինի,-կարծում եմ՝ ամեն դեպքում, այդ ծրագիրը իրականանա, թե՝ ոչ, Հայաստանը պետք է ունենա նոր գազատար, ներդրողներ գտնի դրա համար: Բացի այդ, Հայաստան ներմուծվող իրանական գազի ծավալները կարող են ամեն օր աճել, և լավ կլինի, որ Հայաստանն այսօրվանից արդեն դրան պատրաստվի»:

Ամեն դեպքում, Հայաստանը պետք է շարունակի բանակցությունները երկրների հետ իրանական գազի տարանցիկ երկիրը լինելու առաջարկի վերաբերյալ: «Շատ լավ էր, որ մինչև Վրաստան մեկնելը Նիկոլ Փաշինյանը զրուցել էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, խոսել էր Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Դրանով Փաշինյանը ցույց էր տալիս, որ ինքը ուրիշ մտադրություններ չունի, պարզապես մտադիր է նրանց հետ միասին զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Դա լավ արձագանք է գտել տարբեր երկրներում: Դա լավ օրինակ էր որոշ երկրների համար, որոնք թափանցիկ չեն»,- ասաց նա: