Ալիեւի պահանջով Էրդողանը Հայաստանի հետ սահմանակից քրդաբնակ նահանգները «հանձնել է» ազգայնականներին
Հայաստանի հետ սահմանակից Կարս եւ Իգդիր նահանգներում ՏԻՄ ընտրություններին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թեկնածու չի առաջադրել եւ պաշտպանելու է «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին։
Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Էրդողանից պահանջել է Հայաստանի հետ սահմանակից նահանգները հանձնել ազգայնական ուժերին՝ հայամետ քրդական կուսակցությանը հաղթելու շանսեր չտալու համար։
Նշվում է, որ այս համատեքստում ազգայնական «Լավ» եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունները Իգդիրում աջակցելու են «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին։
Կարսում եւս իշխող կուսակցությունը թեկնածու չի առաջադրել եւ պաշտպանելու է «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին։
Նշենք, որ Իգդիրում արդեն 10 տարի քաղաքապետներ են ընտրվում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից, ինչը խիստ անհանգստացնում է Ադրբեջանին եւ թուրքական իշխանություններին։ Իգդիրի բնակչության գրեթե 50 տոկոսը ադրբեջանցիներ են։ Իսկ Կարսում ներկայում կառավարում է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ քաղաքապետը, սակայն նրանից դժգոհությունները շատ են եւ ռեալ վտանգ կա, որ այս կուսակցությունը պարտվելու է, որի համար Էրդողանը համաձայնվել է թեկնածու չառաջադրել, որ քրդերը չհաղթեն։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է