Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ) Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստան

Մեկնարկում է ԵՄ «Թումո» ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր ծրագիրը

Եվրոպական միությունն այսօր՝ մարտի 18-ին, հայտարարել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի երիտասարդներին ամրապնդելու իր պլանների մասին՝ մեկնարկ է տրվում ՀՀ կառավարության հետ երկխոսություն կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ եւ նոր կրթական կենտրոնի, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ եւ երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն իր այցի շրջանակում եւ Ուսուցման եվրոպական հիմնադրամը` ԵՄ գործակալությունը, որն աջակցում է Եվրոպական հարեւանության երկրներին նախաձեռնել բարեփոխումներ կրթության եւ զբաղվածության քաղաքականության ոլորտում, պաշտոնապես մեկնարկ են տվել ԵՄ-Հայաստան կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ երկխոսությանը:


Քննարկման շրջանակներում տեղի է ունեցել նաեւ ԵՀ տնօրենի հանդիպումը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որի նպատակն է կրթության ոլորտի հիմնական խնդիրների համար անհրաժեշտ լուծումների ուրվագծումը:

Այցի շրջանակում, ԵՀ տնօրեն Լոուրենս Մերեդիթը՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ, կհայտարարի նաեւ ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր ծրագրի մեկնարկը:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նորաստեղծ կենտրոնի նպատակն է բարձրացնել կրթության որակը Հայաստանում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) բնագավառներում:

«Եվրոպական միության աջակցությունը երիտասարդներին Հայաստանի հետ համագործակցության առանցքային ուղղություններից է, որը Արեւելյան գործընկերության զարկերակն է: Ապահովելով ուսումնառության, աշխատանքի եւ հասարակության լիարժեք մասնակից լինելու համար անհրաժեշտ պայմաններ երիտասարդների համար, մենք օգնում ենք նրանց իրացնել առկա ներուժը եւ դառնալ ապագա առաջնորդներ եւ ձեռներեցներ», այցի ընթացքում նշել է Լ. Մերեդիթը:

Եվրոպական հանձնաժողովի տնօրենի այցելության ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ դիվանագիտական կորպուսի, միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հայաստանցի երիտասարդների եւ ուսանողների հետ ոչ-պաշտոնական երկխոսություն՝ ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա փուլի եւ ընթացիկ հարցերի շուրջ:

Կրթական բարեփոխումների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսություն

Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի եւ կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում, կրթության քաղաքականության վերաբերյալ ԵՄ-Հայաստան երկխոսությունն ուղղված է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների ուրվագծմանն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը, ինչպես նաեւ կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա ուղղություների կանխորոշմանը:

Սրան կաջակցի Թուրինի գործընթացը, որը հետեւում է Եվրոպական միության (ԵՄ) գործընկեր երկրներում մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի զարգացումներին: Թուրինի գործընթացի առանցքային սկզբունքը մասնակից երկրների բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սոցիալական գործընկերների եւ քաղաքացիական հասարակության պատկանելությունն ու մասնակցությունն է: Թուրինի գործընթացը գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս մշտադիտարկել ՄԿՈՒ բարեփոխումների իրականացումը, գնահատել առաջընթացն ու ազդեցությունը քաղաքացիների վրա եւ համաձայնեցնել ապագա գերակայությունները:

ԵՄ «Թումո» ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր

Ծրագրի մեկնարկին նախատեսվում է Եվրոպական միության եւ իրականացնող գործընկեր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջեւ պայմանագրի հրապարակման արարողություն, որից հետո տեղի կունենա խորհրդանշական հիմնարկեք: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել «ԵՄ ԹՈՒՄՈ Ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր», որը կընդգրկի մի շարք կազմակերպություններ, նպաստելով STEM մասնագիտություններով կրթության որակի բարձրացմանը՝ Հայաստանում:

Կենտրոնում կմատուցվի ոչ-ֆորմալ կրթություն ավելի քան 18 STEM մասնագիտություններով, ինչպես նաեւ կհիմնադրվի նորարարական էկոհամակարգ հիմնված պետական եւ մասնավոր հատվածների շահագրգիռ դերակատարների միջեւ գործընկերության վրա: Ծրագիրն իրականացվում է «Թումո»-ի կողմից, որը հանդիսանում է նորարարական կրթություն ոլորտում հայտնի առաջատար ՀԿ-ն՝ Հայաստանում: Ծրագրի համատեղ իրականացնող գործընկեր Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից կհիմնադրվի նոր ֆակուլտետ, որը կապահովի STEM ֆորմալ կրթության որակի բարձրացում: Ծրագրի տեւողությունն է 5 տարի:

ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների

Եվրոպական միությունն արդեն իրականացնում է երիտասարդների աջակցությանն ուղղված տարբեր նախաձեռնություններ եւ ծրագրեր: Էրազմուս+-ը հանդիսանում է կրթության, վերապատրաստման, երիտասարդության եւ սպորտի աջակցության առաջատար ծրագիրը՝ Եվրոպայում: ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների նախաձեռնությամբ իրականացվում է չորս ծրագիր, որոնք աշխատում են այդ թվում հայաստանցի երիտասարդների հետ` բարձրացնելու երիտասարդների աշխատունակությունը, զարգացնելու անհրաժեշտ հմտություններ եւ ակտիվացնելու երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքում:

Շուտով կմեկնարկի մեկ այլ նախաձեռնություն մշակույթի ոլորտում՝ աջակցելու երիտասարդների ստեղծարար տաղանդին: