Թուրքիայի իշխանությունները կոչ են արել Անթալիայի հյուրանոցների սեփականատերերին ավելացնել զբոսաշրջիկների ծախսերը
Թուրքական հանգստավայրը կրկին պատրաստվում է հյուրընկալել ռեկորդային թվով զբոսաշրջիկների 2019 թվականի ընթացքում: Քաղաքային իշխանությունները խոստանում են ներմուծել մի շարք փոփոխություններ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած օդանավակայանում սպասարկումից եւ վերջացրած ռեստորաններով եւ տաքսիներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱՏՕՌ-ին:
Անթալիայում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում հնչեցվել են նպատակներն ու խնդիրները 2019 թվականի համար: Ինչպես հայտարարել է նահանգապետ Մունիր Քարալօղլուն, այս տարի հանգստավայրում զբոսաշրջիկների հոսքը կավելանա 20-25 տոկոսով: Այդկերպ Անթալիան ձգտում է հյուրընկալել ավելի քան 16 մլն օտարերկրյա հյուրերի:
Քարալօղլուն հիշեցրել է հյուրանոցների սեփականատերերին, որ նրանք պատասխանատու են զբոսաշրջիկների ծախսերի աճի համար. այժմ նրանք պետք է կենտրոնանան «որակյալ հյուրերի վրա», որոնց կհետաքրքրի ոչ միայն հանգիստը լողափում, այլ նաեւ մշակույթը, կերակրատեսակները եւ Թուրքիայում հանգստի այլ ձեւերը: Անթալիայի նահանգապետի խոսքերով՝ այժմ նկատվում է որոշակի անարդար միտում՝ «լցնելով հյուրանոցները»՝ դեռեւս չի հաջողվել «լցնել փողոցներն ու շուկաները», որպեսզի զբոսաշրջիկները լողափից հեռանալուց հետո ազատ ժամանակն անցկացնեն հյուրանոցներից դուրս:
Այդ առնչությամբ իշխանությունները մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը նաեւ ռեստորանների սեփականատերերի նկատմամբ: Ինչպես հայտարարել է Քարալօղլուն, իշխանությունները քաջատեղյակ են զբոսաշրջիկներին խաբելու եւ ծառայությունների գներն արհեստականորեն բարձրացնելու դեպքերի մասին:
Նահանգապետը խոստացել է նաեւ կարգուկանոն հաստատել Անթալիայում տաքսիստների շրջանում: Այս տարի բոլոր «սեզոնային» տաքսիստները կանցնեն հատուկ դասընթացներ: Անհրաժեշտ է մաքրել շուկան առանց արտոնագրի փոխադրողներից, որոնք կապ են հաստատում իրենց օտարերկրյա հաճախորդների հետ սոցցանցերի միջոցով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է