Windows-ում լուրջ խոցելիություն են գտել
«Կասպերսկու լաբորատորիան» Windows-ում հայտնաբերել է նախկինում անհայտ խոցելիություն, որի միջոցով հաքերները կարողացել են հասանելիություն ստանալ ցանցին կամ զոհի սարքին: Այս մասին նշված է ընկերության կայքում:
Խոցելիությունից օգտվելու համար կիբեռհանցագործները էքսփլոյթ են գրել՝ ուղղված Windows 8 եւ Windows 10 օպերացիոն համակարգերին: Խոցելիությունը հաքերներին թույլ է տվել ամբողջական հասանելիություն ստանալ հարձակման ենթարկված համակարգչին, ընդգծել են «Կասպերսկու լաբորատորիայից»:
Ենթադրաբար, այն օգտագործվել է կիբեռհանցագործների առնվազն երկու խմբի կողմից թիրախային հարձակումներ կատարելու համար, նշել են ընկերությունից:
Խոցելիության մասին տեղեկությունը փոխանցվել է Microsoft-ին, որից հետո այն իր օպերացիոն համակարգերի համար թարմացում է թողարկել:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել