Իրանը կվերանայի պաշտպանական ռազմավարությունը, եթե տարածաշրջանում պահպանվեն միջուկային ծրագրերը
Իրանը կարող է վերանայել իր պաշտպանական ռազմավարությունը, եթե տարածաշրջանային տերությունները շարունակեն ֆինանսավորել իրենց միջուկային ծրագրերը։ Այս մասին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Որոշ տարածաշրջանային տերություններ օգտագործում են նավթադոլարները, որպեսզի միջուկային նախագծերը ներառեն իրենց օրակարգում։ Դա սպառնում է տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգությանն ու կարող է հանգեցնել շատ ավելի ահավոր ճգնաժամի, քան ահաբեկչությունն ու ԻՊ-ն են,- Fars գործակալությունը մեջբերում է Շամհանիի խոսքերը։ Նրա խոսքով՝ «նման փոփոխությունները նոր սպառնալիքներ են ստեղծում, որոնք անհանգստացնում են Թեհրանին»։ «Ելնելով նոր մարտահրավերների բնույթից եւ աշխարհագրությունից՝ մենք կճշտենք մեր ռազմավարությունը, որով կառաջնորդվեն Զինված ուժերը»,- ընդգծել է նա։
Փետրվարի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության եւ կառավարական բարեփոխման կոմիտեի դեմոկրատ անդամները ստուգումներ են սկսել՝ պարզելու, թե արդյոք որեւէ կապ կա նախագահ Դոնալդ Թրամփի եւ ամերիկյան ընկերության՝ Սաուդյան Արաբիայում ատոմակայաններ կառուցելու պլանների միջեւ։ Դեմոկրատ օրենսդիրների կարծիքով՝ այս պլանների իրագործումն ակտիվորեն պնդում են ԱՄՆ գործարար շրջանակների ներկայացուցիչները, որոնք «միլիարդավոր դոլարներ կստանան այն պայմանագրերի կատարումից, որոնք նախատեսում են Սաուդյան Արաբիայում միջուկային օբյեկտների կառուցում եւ դրանց սպասարկում»։
Փետրվարի 20-ին Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդես է եկել ամերիկյան ընկերությունների՝ Սաուդյան Արաբիայում ատոմակայաններ կառուցելու ծրագրերի քննադատությամբ։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է