Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ) Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստան

Հայաստանը մեկուսանում է ընդհանուր կիբեռտարածությունից, ինչը վտանգավոր է. փորձագետ

Երբ պատգամավորներն առաջարկում են սահմանափակել «.am» դոմենային տիրույթում խաղերի գովազդումը , ապա հարց է առաջանում, թե ով է սահմանափակելու հասանելիությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի եւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկվող՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արգելում է օտարերկրյա երկրներում կազմավորված վիճակախաղերին մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ .am դոմենային տիրույթում խաղերի գովազդումը։

«Հասանելիության հնարավորություն տալիս են հեռահաղորդակցության օպերատորները, որովհետեւ առանց էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների որեւէ օնլայն արտասահմանյան կազինո հնարավոր չի մտնել, ինչպես նաեւ հնարավոր չի մտնել Հայաստանի տարածքում գտնվող օնլայն կազինոներ»,–նշեց նա։


Փորձագետը զարմանում է՝ նախագծում խիստ գրված է արգելվելու է, բայց ով է վերահսկելու այս արգելքը կամ ով է տալու այն հասցեները, որոնք կազինոներ են. «Օպերատորը երեւի դրանով չպիտի զբաղվի, որովհետեւ թե՛ մեր «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով, թե՛ միջազգային համաձայնագրերով օպերատորի վրա նման գործառույթ դրված չի։ Ուստի պետք է ստեղծել մի կազմակերպություն կամ բաժին, որը պետք է վարի այդ արգելվող կայքերի ցանկը եւ պատասխանատվություն կրի այդ ցանկի համար, ինչպես օրինակ «Ռոսկոմնադզորն» է ՌԴ–ում»։

Գրիգոր Սաղյանի փոխանցմամբ՝ այլ խնդիր էլ կա. «Օրինակ, որոշ սոցցանցեր թույլ են տալիս, որ իրենց ներսում լինեն շահումով խաղեր, այդ դեպքում սոցցանցը ե՞ւս պետք է արգելափակել»։

Նա նշեց, որ ոչ մի երկրում արգելափակումներով արդյունավետություն չի նկատվել։ Որպես օրինակ փորձագետը բերեց Չինաստանի օրինակը, որտեղ VPN-ով շրջանցում են արգելքը։

Գրիգոր Սաղյանը ընդհանուր կիբեռտարածությունից մեկուսացման վտանգ է տեսնում. «Իրավաբանորեն տարանջատվում է Հայաստանի կիբեռտարածությունը ընդհանուր կիբեռտարածությունից, որը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ։ Ես առաջիններից եմ, որ դեմ եմ այդ կազինոների գովազդին, սակայն այդպես կացնով դնել ու կտրելը արդյունավետ չի լինի, կան այլ միջոցներ, որոնք չեն վնասում տեղեկատվության ազատ փոխանակման սկզբունքին»։

Փորձագետը շեշտեց՝ այդ քայլը վտանգավոր է, քանի որ ոչ մի երկրում ինտերների հասանելիության արդյունավետ սահմանափակում չի իրականացվել, իսկ երկրները, որոնք շարժվում են սահմանափակման ուղով, իրենց միջազգային վարկանիշը նվազեցնում են։

«Հայաստանը Freedom House-ի ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկի երեսունյակում է, իսկ այս նախագիծը ընդունվելու դեպքում լուրջ հարված կլինի»,–հավելեց Սաղյանը։