Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Նիկոլ Փաշինյանի այցից ու սելֆիից զայրացած իրանաբնակ մոտ 30 ադրբեջանցու
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցի ակտիվիստի, որոնց զայրացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, նրա ջերմ ընդունելությունը, ինչպես նաև Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրությամբ պաստառի ֆոնին արված սելֆին:
Ինչպես հայտնում է minval.az-ը՝ gunaz.tv-ին հղումով, մարտի 2-ին ուժայիններն աշխատավայրում ձերբակալել էին ակտիվիստ Յուսիֆ Սալահշուրին: Իսկ մարտի 1-ին ֆուտբոլային հանդիպումից հետո մարզադաշտից դուրս գալիս ձերբակալվել էր 28 ադրբեջանցի:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում ոչ միայն Արցախի պատկանելիության մասին կարգախոսներ էին վանկարկել, այլև այրել էին ՀՀ դրոշը:
Իրանում բնակվող ադրբեջանցիները ոչ միայն քննադատել էին Իրանի իշխանություններին ՀՀ վարչապետին, ինչպես իրենք են նշել, «Խոջալուի ցեղասպանության տարելիցին» Իրան հրավիրելու համար, այլև մեղադրել, ինչպես իրենք են նշել, «ադրբեջանական հողերի օկուպացիային» աջակցելու համար:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է