Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում

Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը

Վրացական կուսակցության առաջնորդը խորհրդարանի պատգամավորներին ինտիմ բնույթի տեսանյութ է ուղարկել

 

Վրացական «Նոր քաղաքական կենտրոն - Գիրչի» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Ջափարիձեն, խորհրդարանի պատգամավորներին սադրիչ վերնագրով տեսանյութի հղում է ուղարկել, որից հետո գործին միջամտել է երկրի ՆԳՆ-ն, հաղորդում է Sputnik գործակալության վրացական տարբերակը:

Ջափարիձեն նման ակցիա է իրականացրել՝ ի նշան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիային վարկաբեկող տեսանյութի տարածման համար 18 մարդու քրեական պատասխանատվության ենթարկելու դեմ բողոքի: Մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են գտնվում: Նրանց շարքերում «Գիրչի» կուսակցության անդամներ կան:

Ձերբակալվածները հավաստիացնում են, որ իրենք միայն հետևել են ստացված հղմանը, ինչի հետևանքով տեսանյութը նրանց մոտ պահպանվել է: Այժմ նրանց համացանցի միջոցով մարդկանց անձնական գաղտնիքներն ապօրինի կերպով օգտագործելու կամ տարածելու մեղադրանքով 4-8 տարվա ազատազրկում է սպառնում:

Ջափարիձեի վկայությամբ՝ պատգամավորների արձագանքն իր ուղարկած տեսանյութին համանման է եղել. նրանք սեղմել են հղման վրա և դիտել տեսանյութը:

Նա ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ տեսանյութը «Քաղաքական գործիչների խմբակային սեքսը» վերնագիրն է ունեցել: Պատգամավորները հետևել են համապատասխան հղմանը և դիտել տեսանյութը:

Իրենք՝ պատգամավորները, կտրուկ հերքել են ինքնուրույն հղմանը հետևելու փաստը: Նրանց խոսքով՝ դա արվել է միայն ոստիկանների ներկայությամբ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ որոշ պատգամավորներ դիմել են նախարարությանը՝ հայտնելով ծառայողական փոստով ստացած տեսանյութի մասին, որը, հավանաբար, անձնական բնույթի է, որից հետո ոստիկանության ներկայացուցիչները բացել են տեսանյութն ու հայտնաբերել, որ դրանում ֆիլմից հատվածներ են:

Հիշեցնենք, որ վրացի կին պատգամավորի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը սկսել է տարածվել հունվարի 28-ից: Այն պահելու և սոցկայքի, բջջային հավելվածի միջոցով զանգվածաբար տարածելու համար 18 մարդ էր ձերբակալվել:

Բեսելիայի խոսքով՝ տվյալ տեսանյութը եղել է երեք տարվա վաղեմության աղմկահարույց քրեական գործի նյութերում: Այն ժամանակ տարբեր քաղաքական գործիչների մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութերը հրապարակվել էին համացանցում, ինչի հետևանքով դրանք դիտել են հարյուրավոր, իսկ գուցե նաև հազարավոր մարդիկ:

Բեսելիան հայտարարել է, որ տեսանյութերն արվել են Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք, այսինքն՝ մինչ 2012թ. Վրաստանում կատարված իշխանափոխությունը: Դրանք որպես վարկաբեկիչ նյութեր են օգտագործվել ընդդեմ այն ժամանակվա ընդդիմադիրների: