Հայաստանում սեւեր եւ սպիտակներ են, իսկ Թուրքիայում՝ կարմիրներ եւ մոխրագույներ
Bugün Türkiye'de iki ittifak karşı karşıyadır. pic.twitter.com/uRePo7rrRR
— Recep Tayyip Erdoğan (@RT_Erdogan) 27 февраля 2019 г.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում ՏԻՄ ընտրություններին վերաբերող հրապարակում է արել, որը հակասական մեկնաբանությունների ու խիստ քննադատությունների տեղիք է տվել ընդդիմությանը:Նախագահը, մասնավորապես, գրել է, թե Թուրքիայում այսօր իրար դեմ է պայքարում երկու դաշինք՝ առանձնացնելով իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու իրենց աջակցող ազգայնական «Ազգային շարժմանը» մյուս բոլոր քաղաքական ուժերից:
Էրդողանն իր էջում կարմիր և մոխրագույն բաժիններից բաղկացած երկու սյունակով նկար է հրապարակել՝ կարմիր սյունակում նշելով իշխանամետ ուժերին ու նրանց՝ ազգին մատուցած ծառայությունները, իսկ մոխրագույն սյունակում թվարկել է, ըստ իրեն, ընդդիմադիրների բոլոր թերությունները՝ սյունակը վերնագրելով «Խայտառակ դաշինք»: Հրապարակման մեջ Թուրքիայի ղեկավարն ընդդիմադիրներին մեղադրել է ստախոս լինելու, անհիմն հերյուրանքի, «մութ» գործարքների մեջ լինելու, ահաբեկչությանն ու հեղաշրջման փորձի կազմակերպիչներին աջակցելու համար:
Ընդդիմադիր լրատվամիջոցները նկատել են, որ թեև ընդդիմությունը, չնայած որոշ նահանգներում համագործակցությանը, այս ՏԻՄ ընտրություններում փաստացի որևէ ընդհանուր դաշինքով հանդես չի գալիս՝ նախագահը նրանց բոլորին մեկ սյունակում է ներառել՝ փաստացի բաժանելով երկիրը երկու մասի:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը