Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը
Հարեվաններ

Արդարադատությունն Ադրբեջանում. այնպես էին ծեծում, որ կխոստովանեի, թե սպանել եմ Ամերիկայի նախագահին

Բաքվում ավարտվում է ռուսաստանցի գործարարի հանդեպ աղմկալի դատավարությունը, ում մեղադրում են ապօրինի գործարարության եւ փողերի լվացման մեջ՝ ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությանը ֆինանսավորելու ճանապարհով։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ռուսաստանի քաղաքացի Սալեհ Ռուստամովը Մոսկվայում զբաղվում էր մանր առեւտրով, գնում էր ոչ թանկ կոշիկ խանութների համար։ Անցած տարվա մայիսի 5-ին նա վերադառնում է Ադրբեջան, հայրենի Գեդաբեկի շրջան, հարազատի թաղմանը մասնակցելու։ Երեք օր անց օդանավակայանի ճանապարհին նրան կալանում է ոստիկանությունը. այդ նույն օրը նրան մեղադրում են թմրանյութեր պահելու մեջ։

Ավելի ուշ սրան գումարվում են այլ մեղադրանքներ. քննության վարկածով Ռուստամովը, ապրելով Ռուսաստանում, փորձել է թաքցնել իր եկամուտները, զբաղվել է ապօրինի գործարարությամբ եւ ստացված անլեգալ փողերը փոխանցել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցությանը, որը դատախազությունն անվանում է «կառույց, որը չի գրանցվել արդարադատության նախարարությունում»։ Գումարի ընդհանուր չափը 2016 թվականի մարտից 30 հազար դոլար է։

Ռուստամովի պաշտպաններին եւ անկախ իրավաբաններին այս գործում զարմացնում է մի քանի բան. նախ՝ Ռուսաստանի քաղաքացուն դատում են ադրբեջանական օրենքներով մի հանցագործության համար, որը կատարվել է Ռուսաստանում։ Երկրորդ՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը գրանցված է երկրի արդարադատության նախարարությունում 1995-ից եւ մինչ օրս որպես այդպիսին նշվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։

Սալեհ Ռուստամովը 1992-1993 թվականներին եղել է Գեդաբեկի շրջանի վարչական ղեկավարը։ Այն ժամանակ իշխանությունում Ժողովրդական ճակատն էր, որը հետագայում բաժանվեց Ադրբեջանի ԺՃ կուսակցության եւ «Մուսավաթ» կուսակցության։ Այն բանից հետո, երբ 1993-ին երկիրը նորից ղեկավարեց Հեյդար Ալիեւը, նրանք ընդդիմություն անցան։ 1993 թվականի հունիսի 15-ին, այն օրը, երբ իշխանությունը փաստացի Ժողովրդական ճակատից անցավ Ալիեւին, այժմ անվանում են Ազգային փրկության օր, այն պետական տոն է։ Այսօր ԱԺՃ կուսակցության 15 անդամ բանտում է, իրավապաշտպանները նրանց քաղբանտարկյալ են համարում։ Նրանց ընտանիքներին էլ, ինչպես պնդում է պաշտպանությունը, օգնել է Ռուստամովը, ով 1995-ին Ադրբեջանից հեռացել էր Ռուսաստան եւ ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Փաստաբան Բահրուզ Բայրամովի խոսքով՝ երեք տարվա ընթացքում նրա պաշտպանյալը նվիրաբերել է 5-6 հազար դոլար։ ԱԺՃ կուսակցության անդամ Ռամիզ Քյամալի խոսքով (գործով վկա)՝ հավաքված միջոցներով գնում են մթերքներ եւ առաջին անհրաժեշտության իրեր բանտարկյալների համար՝ գուլպաներ, ածելիներ եւ այլն։

«Նրանցից ե՛ւ բարոյական աջակցություն կա, ե՛ւ նյութական։ Պատահում է, որ տոներին ընտանիքների մոտ են գալիս,- ասում է Զաֆար Ահմեդովը՝ բանտում գտնվող ԱԺՃԿ անդամներից մեկի հայրը։- Կան եւ սովորական բանտարկյալներ, եւ նրանք, ովքեր վարչական կալանքի տակ են, բոլորին փաստաբաններ են պետք, իսկ դա նույնպես էժան չէ։ Առողջական խնդիրներ ունեն թե՛ ընտանիքի անդամները, թե՛ իրենք՝ բանտարկյալները, այդ ամենի համար մեծ փողեր են պետք»։

Ամբաստանյալների աթոռին ընդամենը հինգ մարդ է՝ Սալեհը, նրա զարմիկ Վիդադի Ռուստամլին, որի միջոցով, ինչպես պնդում է քննությունը, Սալեհը փող է փոխանցել, եւ ԱԺՃԿ էլի երեք անդամ, որոնք զբաղվել են Ադրբեջանում միջոցներ հավաքելով։ Գործով անցնող երկու մարդու, այդ թվում եւ Վիդադիի համար դատախազը խնդրել է երեքուկես տարի պայմանական, երկուսի համար՝ յոթ տարի եւ վեց ամիս։ Ռուստամովին դատախազները խնդրում են նշանակել ութ տարի։ «Եթե նա ապօրինի զբաղվել է գործարարությամբ Ռուսաստանում, ապա Ռուսաստանն էլ պետք է քրեական գործ հարուցի,- նշում է փաստաբան Բահրուզ Բայրամովը։- Այո, ես դա սսել եմ դատարանում եւ նորից կասեմ։ Դատարանը դրան ոչ մի կերպ չի արձագանքում, եւ դատախազությունը նույնպես»։ Նրա խոսքով՝ Ռուստամովը գործարարությամբ զբաղվել է լեգալ եւ օրինապահ վճարել է հարկերը։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքները նա նույնպես ժխտում է։

Ընդ որում՝ դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ ամբաստանյալների դեմ ապացույցները հաստատվում են իրենց իսկ ցուցմունքներով: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալները հայտարարել են, որ խոստովանական ցուցմունքները տվել են խոշտանգումների ազդեցությամբ:

Նրանցից երկուսը հայտնել են, որ իրենց էլեկտրահարել են՝ բթամատներին ամրացնելով էլեկտրոդներ: Ռուստամովը եւ նրա զարմիկ Վիդադին մանրամասներ չեն ներկայացրել՝ ասելով, թե չեն ցանկանում, որ դատարանի դահլիճում ներկա գտնվող ազգականներն այդ մասին լսեն: Վիդադիի խոսքով՝ իրեն այնպես էին խփում, որ ինքը «ինչ ասես կխոստովաներ՝ ներառյալ ԱՄՆ նախագահի սպանությունը»:

Փաստաբաններից մեկի հայտարարությամբ՝ դատախազությունը քննություն է անցկացրել եւ հանգել այն եզրակացության, որ խոշտանգումներ չեն եղել: Ադրբեջանական բոլոր դատարաններում նույնպես հայցը չի բավարարվել, նոյեմբերից գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Դատարան է ուղարկվել ամբաստանյալներից եւս մեկի համանման գործով հայցը, փաստաբանի խոսքով՝ Ռուստամովը եւ նրա զարմիկը իրենց հայտարարությունները հետ են վերցրել ոստիկանության ճնշմամբ:

Ներքին գործերի նախարարությունում այս մեղադրանքները երեւակայական եւ ոստիկանության աշխատակիցների դեմ զրպարտություն են անվանել: «Խոշտանգումները, որոնց մասին նրանք խոսում են, անհնար են,- հայտարարել է ՆԳՆ մամուլի քարտուղար Էհսան Զահիդովը: - Նրանք խոշտանգումների մասին են խոսում, որպեսզի իրենց արդարացնեն»: Գլխավոր դատախազությունում հրաժարվել են մեկնաբանություններ կատարել:

Չնայած ամբաստանյալներին դատում են տնտեսական հանցագործությունների համար, դատախազության հայտարարության մեջ ուշադրությունը կենտրոնացվում է այն հանգամանքի վրա, որ փողը փոխանցվել է հենց ԱԺՃԿ-ին: Այնտեղ կուսակցության գործունեությունը որակված է «պետությանը, պետականությանը եւ ազգային շահերին հակասող»:

«Մեզ համար Ռուստամովի գործը միանշանակ քաղաքական է,- ասում է քաղբանտարկյալների ցուցակները կազմող իրավապաշտպանների աշխատանքային խմբի անդամ Ռասուլ Ջաֆարովը:- Ի թիվս այլոց, դա է մատնանշում խոշտանգումների հետաքննության բացակայությունը»: Նրա կարծիքով՝ քրեական գործի նպատակն է կուսակցության ցանկացած ֆինանսավորման դադարեցումը: «Սա ուղերձ է մնացյալ բոլոր կուսակցություններին եւ նրանց, ովքեր հանկարծ կցանկանան նրանց փող տալ»,- հավելում է Ջաֆարովը: