Թուրքիայի խորհրդարանի նորընտիր նախագահ. «Արդբեջանի խնդիրը Թուրքիայի խնդիրն է»
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նորընտիր նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մուսթաֆա Շենթոփը հայտարարություն է տարածել Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ:
Ինչպես Թուրքիայի մյուս պաշտոնյաների դեպքում, Խոջալուի թեմայով Շենթոփի հայտարարության մեջ ևս դեպքերի վերաբերյալ շարադրվել են ադրբեջանական կեղծ թեզերը: Դրանցում մասնավորապես ասվում է, որ Խոջալուի վրա հարձակման ժամանակ հայերի կողմից իբր կոտորվել են 613 ադրբեջանցիներ:
Շենթոփը Թուրքիայի անունից համերաշխություն է հայտնել Ադրբեջանին:
«Ադրբեջանի խնդիրը Թուրքիայի խնդիրն է: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Թուրքիան միշտ շարունակելու է համերաշխության մեջ լինել Ադրբեջանի հետ»,- ասել է Թուրքիայի մեջլիսի նախագահը՝ խնդրի վրա հրավիրելով միջազգային հասարակության ուշադրությունը:
1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, իսկ Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել է ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ և հասել է մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների իրական քանակը հայտնի չէ, քանզի պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Խաղաղ բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիևի հրամանով լուծարվել է, իսկ հետաքննությանը վերաբերվող նյութերը սկսել են գաղտնի պահվել: Թոփչուն, նշելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև «պատմական եղբայրությունն» այսօր ապրում է իր ոսկեդարը, հույս է հայտնել որ Ղարաբաղում շուտով կծածանվի Ադրբեջանի դրոշը:
Աղբյուր` Gunes.com


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը