Թուրքիայում հայերը կասկածվում են թուրք գործարարին սպանելու եւ թալանելու մեջ. ձերբակալվել են 2 այլ հայաստանցիներ
Ստամբուլում սպանությանը աջակցելու մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Նարեկ Ա.–ին եւ Արմեն Ա.–ին։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ապրող թուրք 58–ամյա գործարար Սեդաթ Յոնգելի տանը մաքրություն իրականացնող հայաստանցի 46–ամյա Ստելլա Մ.–ն որդու՝ Վառլամ Մ.–ի հետ միասին կազմակերպել են Սեդաթ Յոնգելի սպանությունը։
Ըստ պնդումների՝ Ստելլան եւ որդին Յոնգելին կանչել են իրենց տուն եւ սպանել նրան։ Այնուհետ մայր ու որդի վերցրել են նրա մոտ գտնվող 10 հազար դոլարը եւ գնացել Յոնգելի աշխատավայր եւ այնտեղից էլ վերցրել մոտ 200 հազար լիրայի ոսկեղեն ու Վրաստանով մեկնել Հայաստան։
Յոնգելի որդին հոր անհետանալուց հետո հեռախոսով հաղորդագրություն է ստացել, որում Ստելլայի որդին գրել է, որ հայրը իրենց տանն է։ Ոստիկանությունը անմիջապես մեկնել է նշված հասցե եւ հայտնաբերել Յոնգելի դին։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ ձերբակալել սպանությանը աջակցած 2 այլ հայաստանցիներ Նարեկ Ա.–ին եւ Արմեն Ա.–ին։ Հայաստանցի կասկածյալները պնդել են, որ սպանության ժամանակ օգտագործված զենքը ծովն են նետել։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը