Վրաստանում մտադիր են բանակում չծառայած տղամարդկանց թույլ չտալ պետական ծառայության անցնել
Վրաստանի կառավարությունն օրենքի նախագիծ է մշակել, ըստ որի՝ պարտադիր ժամկետային զինծառայություն չանցած տղամարդկանց կարգելվի աշխատանքի անցնել որպես պետծառայողներ, հաղորդում է apsny.ge կայքը:
Օրենքի նախագծին կից նշումների մեջ ասվում է, որ նախաձեռնությունն ուղղված է «զինակոչի և ռազմական մոբիլիզացման կատարելագործմանը»:
Երկրի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինն իր հերթին հայտնել է լրագրողներին, որ նման օրենքի ընդունումը չի բարձրացնի վրացական բանակի մարտունակության մակարդակը:
«Դա շատ վատ գաղափար է, քանի որ այդ առնչությամբ երկրում կաճի գործազուրկների թիվը: Եթե խորհրդարանը հաստատի օրենքի նախագիծը, այդ փոփոխությունները ոչնչով չեն բարձրացնի բանակի մարտունակությունը, այլ մեծ վնաս կհասցնեն պետական հաստատությունների»,- ասել է Շաշկինը:
2013թ. Վրաստանի կառավարությունը հայտարարել էր փոքրաթիվ պրոֆեսիոնալ բանակի կազմավորման մասին, սակայն վերջերս, չկարողանալով կատարել իր առջև դրված առաջադրանքը, հրաժարվել էր դրանից՝ նորից վերականգնելով պարտադիր ժամկետային զինծառայությունը:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը