Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը
Հարեվաններ

ՀՀ-ում հավատարմագրված ադրբեջանցի լրագրողը երևանյան այցի վերաբերյալ առաջին հոդվածն է հրապարակել

 

Ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիևը, որը ՀՀ արտգործնախարարության կողմից հավատարմագրվել է այստեղ լրագրողական գործունեություն ծավալելու համար, Հայաստան կատարած այցից հետո իր առաջին նյութն է հրապարակել, հայտնում է contact.az-ը:

Հաջիևը նկատել է, որ երևանյան այցը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում. երկու կողմերից էլ հնչել են ամենատարբեր կարծիքներն ու վարկածները:

«Լրագրողական այցով Հայաստան մեկնելու գաղափարն առաջացել էր վաղուց՝ մեկ տարի առաջ: Մի քանի ամիս հարցը քննարկվում էր Ադրբեջանի պետական մարմինների հետ: Նույնքան էլ տևել են ՀՀ ԱԳՆ-ի հետ բանակցությունները: Այցը պետք է կայանար նախորդ տարվա նոյեմբերին, սակայն ՀՀ խորհրդարանական ընտրությունների պատճառով հետաձգվել է: Այն հարցին, թե ինչի համար է այս ամենը, կա միաժամանակ պարզ և բարդ պատասխան՝ պետք չէ բացատրել, թե որքան կարևոր է հասկանալ այն երկրի հասարակության տրամադրությունը, որի հետ մենք գտնվում ենք ռազմական հակամարտության մեջ: Դա էլ հենց հիմնական նպատակն է»,-մանրամասնել է Հաջիևը:

Լրագրողը նշում է, որ Հայաստանի ու հայերի համար կան որոշիչ նշանակություն ունեցող մի շարք հարցեր, ինչպես նա է նշում՝ 1915թ. «դեպքերը», հայկական եկեղեցու քաղաքական դերն ու Ղարաբաղը:

«Հենց այս երեք հարցն էլ եղել են ուշադրության կենտրոնում»,-շարունակել է նա:

Ադրբեջանցի լրագրողը մասնավորապես անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կատարած այցին, որին բավական ագրեսիվ են արձագանքել Բաքվում:


Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցի մասով Հաջիևը գրել է, որ ինքը դիմել է կառույցի տնօրեն Հարություն Մարությանին այս թեմայի վերաբերյալ հարցազրույց վերցնելու առաջարկով, սակայն մերժում է ստացել:

Փոխարենը Հաջիևին հրավիրել են այցելել թանգարան-ինստիտուտ՝ խոստանալով, որ աշխատակիցները կպատասխանեն բոլոր հարցերին:

Սակայն, ադրբեջանցի լրագրողի պնդմամբ, իր այցի ընթացքում թանգարան-ինստիտուտի գիդը հայտնել է, որ կարող է միայն ցուցանմուշները ներկայացնել և որ հարցերին պատասխանելու լիազորություն չունի:

Այցի արդյունքում Հաջիևը եկել է այն եզրահանգման, որ ցեղասպանության թեման հայ ժողովրդին կապող գլխավոր տարրն է:

«Հայերը բազմաթիվ հարցեր դիտարկում են հենց այս պրիզմայից, ու իրենց գործողություններից շատերը բացատրում են այդ «դեպքերի» հետևանքներով կամ էլ դրանց կրկնության սպառնալիքով»,-նշում է լրագրողը:

Ավելի մանրակրկիտ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Հաջիևը փորձում է սեփական վերլուծությունը ներկայացնել:

Ադրբեջանցու կարծիքով՝ այս հարցի շրջանակում պետք է դիտարկել նաև այն, թե «արդյոք հայերն իրենց նկատմամբ բռնաճնշումների համար ինչ-որ առիթ են տվել, ինչու են հայ զինծառայողները զենքն ուղղել ընդդեմ իրենց կառավարության ու սկսել օգնել ռուսական օկուպացիոն ուժերին»: