Տաքսու վարորդները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը (Տեսանյութ)
Երեւանում չկան կայանատեղիներ եւ տաքսու վարորդները անտեղի տուգանվում են 5000 դրամով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը։
«Մենք պահանջում ենք, որ այս տուգանքները համաներվեն եւ կայանատեղիներ տրամադրվեն։ Այն 100 կայանատեղիները, որի մասին քաղաքապետ Հայկ Մարությանը նշում էր, իրականում Տարոն Մարգարյանն է տրամադրել»,–նշում է նա։
Տաքսու վարորդները պահանջում են նաեւ քաղաքապետարանում հաստիք ստեղծել, որը զբաղեցնող անձը կզբաղվի տաքսու վարորդներին անհանգստացնող խնդիրներով, որ ամեն անգամ տաքսու վարորդների ցույցի կամ ասուլիսի կարիք չլինի։
Նրանք պնդում են, որ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, բայց չեն ընտրել Հայկ Մարությանին եւ պահանջում են նրա հրաժարականը։ Տաքսու վարորդները նշում են՝ մինչ ընտրությունները Հայկ Մարությանը խոստացել էր հանդիպել իրենց եւ լսել իրենց խնդիրները, սակայն այժմ հրաժարվում է հանդիպել իրենց հետ։ «Եթե կարմիր գծերն ու տեսախցիկները չվերացվեն, պահանջելու ենք քաղաքապետի հրաժարականը»,–նշեց տաքսու վարորդներից Էդուարդ Արշակյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ