1,5 տոննա. առգրավվել է Թուրքիայի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում քաղաքում թուրք ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 1,5 տոննա հերոին տեսակի թմրանյութ: Սա Թուրքիայի պատմության մեջ հայտնաբերված թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է:
Ինչպես փոխանցում է «Աքշամ» պարբերականը, ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել է 4 կասկածյալ, իրավապահները նրանց հետևել են Իրանի սահմանից: Հանցագործները թմրանյութը փորձել են բեռնատարով տեղափոխել Ստամբուլ:
Էրզրում-Էրզինջան մայրուղու վրա ձերբակալված խումբը ստամբուլյան պետհամարանիշեր է ձեռք բերել թուրքական սահմանը հատելուն պես՝ Աղրը նահանգի տարածքում:
25 834 փաթեթով 1,5 տոննա թմրանյութն ամբողջությամբ առգրավվել է:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Վան-Էրզինջան ավտոմայրուղու վրա իրավապահները կանգնեցրել էին ավելի քան 1 տոննա հերոին տեղափոխող բեռնատար, որը պատկանում էր Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից մեկին:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը