Վրաստանում 2020 թվականից դպրոցական ավարտական քննություններ չեն լինի
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն ներկայացրել է հանրակրթական դպրոցների քննությունների նոր մոդելը:
Նա տեղեկացրել է, որ 2019-ից չեղարկվում են 11-րդ դասարանի ավարտական քննությունները։ Այս տարի 12-րդ դասարանցիների ավարտական քննությունները պահպանվում են՝ քննությունների արդեն սկսած շրջանն ավարտելու նպատակով: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։
Ըստ Գորգոձեի, 12-րդ դասարանցիների ավարտական քննություններն ամբողջությամբ կչեղարկվեն 2020-ից։
«Կապահովվի քննությունների անցկացումը նրանց համար, ովքեր նախորդ տարիներին չեն մասնակցել կամ չեն կարողացել հանձնել 11-րդ դասարանի ավարտական քննությունները»,- հավելել է Սոփո Գորգոձեն:
«Այս որոշումը կայացրել ենք երկար հետազոտություններից ու քննարկումներից հետո՝ փորձելով հաշվի առնել նաև բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները: Դպրոցները կենտրոնացած կլինեն իրական գիտելիքների վրա, ոչ թե քննությունների»,- պարզաբանել է Սոփո Գորգոձեն:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը