Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Հայաստան

Առաջ դատավորներին ուղղակի ցուցում էր տրվում Բաղրամյան 26-ից, հիմա՝ ուղիղ եթերից

Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Կան սկզբունքային մոտեցումներ, քանի որ այս պահի դրությամբ տեսնում ենք ներպետական ատյանի անարդյունավետությունը։ Այն վերջնականապես չենք սպառել, սպառելուց հետո ավելի հստակ կարող եմ պատասխանել։ Ներկա պահին չեմ կարող նաեւ բացառել , որ կդիմենք»,–նշեց նա։

Պաշտպանի խոսքով՝ ինքը կողմ է ՄԻԵԴ դիմելուն, Մանվել Գրիգորյանն է դեմ. «Հայցը պարտադիր չէ, որ կոչվի «Մանվել Գրիգորյանը՝ ընդդեմ Հայաստանի», որովհետեւ դրան դեմ է հենց Մանվել Գրիգորյանը, բայց իրավունքի պաշտպանության առումով, պաշտպանության իրավունքի խախտման առումով, արդար դատաքննություն իրավունքի խախտման առումով կարծում եմ, որ պետք է եւ անհրաժեշտ է դիմել, բայց դա իմ՝ պաշտպանի կարծիքն է»։

Հարցին՝ Սամվել Մայրապետյանի գործով կայացված որոշումը ինչ–որ ազդեցություն ունեցե՞լ է ՄԻԵԴ դիմելու որոշման վրա, փաստաբանը բացասական պատասխանեց. «Մենք ավելի շուտ էինք բարձրաձայնել առողջության հետ կապված հարցերը, դա կլինի վերջին հարցը, որով Մանվել Գրիգորյանին կհաջողվի մեզ համոզել դիմել կամ չդիմել։ Ես ինքս ինձ համար այդ որոշումը կայացրել եմ, քանի որ ակնհայտ ականատես եք եղել, թե ինչպես է նախագահող դատավորը փողոցի ճնշումների տակ որոշում կայացնում»։

Արսեն Մկրտչյանը նշեց նաեւ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ակնհայտ վատթարանում է. «Հաճախ մեզ ասում են, թե եթե Մանվել Գրիգորյանի առողջությունը շատ վատ է, ինչո՞ւ նա գամված չէ անկողնուն։ Ես կհակադարձեմ, որ լրագրողը (Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը–խմբ.), որը հացադուլի մեջ մահացավ Նուբարաշեն ՔԿՀ–ում, նրա մասին էլ երբեք չեն ասել, որ անկողնուն գամված է եղել։ Պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել սեփական քաղաքացու նկատմամբ, պետք է մի քիչ ավելի բարձր գնահատել մարդկային կյանքը, հատկապես եթե այդ մարդը իր կյանքը նվիրել է հայրենիքին ու հայրենիքը պաշտպանելուն»։

Փաստաբանի համոզմամբ՝ դատական համակարգում մնացել են «վերջին մոհիկանները՝ 1-2 անկախ դատավորներ, լավագույն դեպքում 10–ը չեն գերազանցում, եթե թվարկեմ անուններ»։

Նրա կարծիքով՝ եթե նախկինում դատավորներին ցուցումները տրվում էին անմիջապես Բաղրամյան 26-ից, ապա դատավորների գործը այժմ ավելի բարդ է. «Մեծ հաշվով նախորդ իշխանությունների օրոք իշխանությանը հաճոյանալու որոշումների միտումը շարունակվում է մինչեւ օրս, ուղղակի փոխվել է մեթոդը. առաջ ուղղակի ցուցում էր տրվում Բաղրամյան 26-ից, հիմա դատավորների գործը բարդացել է։ Այժմ նրանք ստիպված են հետեւել ուղիղ եթերներին, որ հասկանան՝ ինչն է դուր գալիս գործող իշխանություններին եւ որ որոշումը կարող է դուր չգալ, դրանով է պայմանավորված Մանվել Գրիգորյանի՝ կալանքի տակ գտնվելը»,–հավելեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ հունվարի 22–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միեւնույն ժամանակ մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։

Իսկ 2018թ. դեկտեմբերի 21–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Դեռեւս սեպտեմբերին Մ. Գրիգորյանի նկատմամբ նշանակված էր բժշկական փորձաքննություն, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ եւ շաքարային դիաբետ: Նրա առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: