Թուրքիայում ազատ է արձակվել Օջալանի համար հացադուլ հայտարարած քուրդ կին պատգամավորը
Թուրքիայում անսպասելիորեն ազատ է արձակվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Հաքքարիից ընտրված պատգամավոր Լեյլա Գյուվենը: Նա գրեթե երեք ամիս գտնվել է հացադուլի մեջ՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման առաջնորդ և թուրքական Իմրալը կղզում ցմահ ազատազրկման մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների բարելավման պահանջով:
Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, Դիարբեքիրի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 3 դատարանում այսօր կայացած նիստի ժամանակ որոշում է կայացվել պայմանականորեն ազատ արձակել Գյուվենին: Նշենք, որ քուրդ կին պատգամավորը կալանավորվել էր «ահաբեկչամետ քարոզչություն» իրականացնելու մեղադրանքով:
Լեյլա Գյուվենին աջակցելու և դրսում նրա հացադուլին միանալու համար վերջին շաբաթներին Թուրքիայում ձերբակալվել էին տասնյակ ակտիվիստներ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գյուվենի առողջությունը խիստ վատթարացել է, և նրա կյանքին վտանգ է սպառնում:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը