Երիտասարդը «Լադա»-ով իսկական շիլաշփոթ էր սարքել քաղաքում (տեսանյութ)
«Լադա Պրիոռա» մակնիշի ավտոմեքենան Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել հունվարի 24-ին։ Այն ճանապարհային ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել մայրաքաղաքի Սեբաստիայի փողոցում։ Շրջագայության ընթացքում ՃՈ ուղեկցող վաշտի 3-րդ դասակի ծառայողներն արձանագրել էին, որ մեքենան գերազանցել է սահմանված արագությունը։ Հրահանգել էին վարորդին կանգ առնել, սակայն «Լադայի» վարորդն էլ ավելի էր արագացրել ընթացքը։
Իսակովի պողոտա, Բաբաջանյան, ապա Րաֆֆու փողոցներով, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները, մեքենան շարունկել էր մեծ արագությամբ շարժվել։ Ճանապարհային ոստիկանները մեքենան տեսադաշտում պահելով, շարունակում էին բարձրախոսով վարորդին հորդորել, որպեսզի կանգ առնի։ Ամեն ինչ ավելի վտանգավոր դարձավ, երբ «Լադայի» վարորդը կտրուկ փոխեց ուղղությունն ու սկսեց նույն արագությամբ վարել բակերում։
Անդառնալիից խուսափելու և վիճակն ավելի չսրելու նպատակով, փորձառու ոստիկանները որոշում կայացրին՝ կրճատել իրենց և «Լադայի» միջև եղած տարածությունը, զուգահեռ ՃՈ հերթապահին փոխանցեցին օրինախախտ մեքենայի համարանիշը։
«Լադայի» նկատմամբ հետախուզում հայտարարվեց։
Ճանապարհային ոստիկանները շուտով պարզեցին մեքենայի սեփականատիրոջ և հաշվառման վայրի վերաբերյալ տվյալները։ Սեփականտիրոջ հետ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում, րոպեներ անց, «Լադան» ներկայացրեցին ճանապարհային ոստիկանություն։
Պարզվեց, որ մեքենան վարել էր մեքենայի տիրոջ որդու ընկերը։
Ճանապարհային ոստիկանները կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում