Ադրբեջանը բողոքի նոտա է հայտնել Վրաստանին հայ հերոսի հուշարձանի պատճառով
Բաքուն բողոքի նոտա է հայտնել Թբիլիսիին Ախալքալաք քաղաքի Բուղաշեն թաղամասում Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի կիսանդրին տեղադրելու փաստի պատճառով:
Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեին կանչել են ԱԳՆ, որտեղ վերջինից «պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել փաստի վերացման առնչությամբ, որը չի համապատասխանում երկկողմ ռազմավարական հարաբերությունների բնույթին»:
Հաղորդվում է, որ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Գասանովը նույն հարցի շուրջ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳՆ-ում և փոխանցել Բաքվի բողոքը:
Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում, որտեղ հայ բնակչությունն է ապրում, հունվարի 20-ին բացվել է Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված Միխայիլ Ավագյանի հուշարձանը:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը