Մի՛ մոռացեք Ադրբեջանի մյուս 128 քաղբանտարկյալներին. Washington Post-ի հոդվածը՝ Բաքվի ռեժիմի մասին
Ադրբեջանի նախագահի «մեծահոգության» արդյունքում այսօր որոշել են նոր մեղադրանք չառաջադրել քաղբանտարկյալ, արդեն գրեթե երկու տարի բանտարկված Մեհման Հուսեյնովին։ Ինչպե՞ս է նա հասել սրան։ Իր վրա ուշադրություն գրավելու, հացադուլ անելու միջոցով։ Այս մասին այսօր խմբագրական հոդված է հրապարակվել ամերիկյան հեղինակավոր Washington Post պարբերականի կայքում։
Ադրբեջանը, հիշեցնում է հոդվածը, ունի 128 քաղբանտարկյալ, որոնք «պատժվում են» քաղաքական, կրոնական, հասարակական գործունեության համար։ Նրանց թվում հիշատակվում է կրոնական հիմքով դատապարտված 68 ակտիվիստ, բուն քաղաքական ու սոցիալական հիմքով՝ 17 ակտիվիստ, ցույցերի մասնակցության հիմքով՝ 14 ակտիվիստ, 9 լրագրող և այլն։
Հոդվածի հեղինակները հիշեցնում Հուսեյնովի ազատման պահանջին նույնպես հացադուլով միացած ակտիվիստների այն խոսքերը, որ երբ Արևմուտքը ուշադրություն է դարձնում այս խնդիրներին, հետո, միևնույն է, Ադրբեջանի ղեկավարության հետ համաձայնության է գալիս. Բաքուն բաց է թողնում քաղբանտարկյալներից մեկ-երկուսին, շոյում է Արևմուտքին, պայմանավորվում նավթի շուրջ ու շարունակում իր բռնատիրական կարգերը։
Washington Post հոդվածը ավարտվում է ակտիվիստների կոչի այդ հատվածով՝ Արևմուտքը պետք է սկսի այլ կերպ նայել այս խնդրին։
Հետգրություն. Washington Post-ում հոդվածի հրապարակումից հետո հայտնի է դարձել, որ Հուսեյնովին բաց են թողնելու ընթացիկ ազատազրկման ժամկետի ավարտից հետո (նոր մեղադրանքին ընթացք չեն տալու), բայց նոր մեղադրանք են առաջարկել քաղբանտարկյալներից մյուսին՝ Վրաստանում Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի առևանգված, ապա ադրբեջանական տարածքում պաշտոնապես ձերբակալված Աֆղան Մուխթարլիին։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը