ՊԵԿ նախագահի նկատմամբ պետք է հայտարարվի քրեական հետապնդում՝ կոռուպցիոն և հարկային հանցագործությունների համար (Տեսանյութ)
«ՊԵԿ-ը պատժում է երկրում կոռուպցիոն և հարկային հանցագործությունների վերաբերյալ ՀՀ Վարչապետին տեղեկություններ տրամադրողներին ». այս մասին նշեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Բանն այն է, որ 2018 թվականի հունիսի 1-ին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ նշանակված և ընդամենը մեկ ամիս պաշտոնավարած Կարեն Կարապետյանի նկատմամբ ՊԵԿ-ը նշանակել էր ծառայողական քննություն, որից հետո ՊԵԿ նախագահը բանավոր կասեցրել էր Կարեն Կարապետյանի գործունեությունը. այս մասին նշեց Կարեն Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ ընդգծելով, որ պատճառը եղել է Կարեն Կարապետյանի կողմից հարկային հանցագործությունների սխեմաների բացահայտումը և
վարչապետին ներկայացնելը: Ըստ Տիգրան Հայրապետյանի բացահայտված կոռուպցիոն սխեմաները մեծ առումով վնաս են հասցրել տեղական արտադրողին, ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ և պարարտ հող հանդիսացել՝ բյուջեից միլիարդավոր գումարների մսխման համար: Այս մասին Կարեն Կարապետյանը ժամանակին ահազանգել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն գործին ընթացքտալու փոխարեն ՊԵԿ վերադասը փորձել է այսպես ասած՝ հաշվեհարդար տեսնել Կարեն Կարապետյանից՝ ՊԵԿ գաղտնիք հանդիսացող փաստերը վարչապետին ներկայացնելու համար: Ըստ փաստաբանի ստուգումների արդյունքում բացահայտված կոռուպցիոն սխեմաների հիմքով պետք է հարուցվի քրեական գործ, իսկ ՊԵԿ նախագահի նկատմամբ հայտարարվի քրեական հետապնդում:
Մանրամասները՝ տեսանյութում

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում