Նորաթուխ հայ պաշտոնյաները «զարմացնում» են ադրբեջանցիներին
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի վերլուծաբանը բավական ծավալուն հոդվածով անդրադարձել է հայ խորհրդարանականներին:
«Մի քանի օր է անցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի աշխատանքներից, բայց արդեն Հայաստանում սկսել են հասկանալ, որ նոր խորհրդարանի հետ ինչ որ բան այնպես չէ: Եղավ կռիվ, եղան Իրանի ավտորիտար լինելու մասին տարօրինակ (Հայաստանի համար) հայտարարություններ»,- գրում է ադրբեջանցի հոդվածագիրը:
Նրա աչքից չի վրիպել նաեւ խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանի այն հայտարարությունը, թե հայտարարություն չի տա նրանց, ովքեր իրեն նկարում են հեռախոսով եւ ոչ պրոֆեսիոնալ խցիկով:
Բնականաբար, ադրբեջանական լրատվամիջոցը չէր կարող չանդրադառնալ Նիկոլ Փաշինյանի լայվերին եւ նրա ընկնող վարկանիշին, բայց հոդվածագրի մեխը Հայաստանի արտաքին քաղաքականությունն է եւ ներկայիս ԱԺ նախագահի եւ նրա տեղակալներից մեկի մի քանի տարի արած հայտարարություններին:
«Արարատ Միրզոյանը ռուսաստանյան հատուկ ծառայությունների մասին քննադատական մտքի հեղինակն է: Կարդացեք, թե ինչպես էր նա հեգնում ռուսաստանյան հատուկ ծառայությունների ոչ պրոֆեսիոնալիզմը»:
«Ահա եւ Ալեն Սիմոնյանը: Նա դարձել է փոխխոսնակ: Նախկինում նա աչքի է ընկել այն հայտարարություններով, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «սպանում» է Ռուսաստանը: Ցանկանալով հաջողություններ Ալեքսանդր Նավալնուն՝ արտահամակարգային ռուսաստանցի ընդդիմադիր գործչին, եւ հեգնանքով նկատում, որ S&P գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը դասակարգել է «աղբային» աստիճանի: Իսկ երկու տարի առաջ նա բացահայտ կոչ էր անում աջակցել Նավալնուն»,- գրում է ադրբեջանցի վերլուծաբանը, իսկ վերջում ավելացնում՝ ահա այսպիսին է այժմ Հայաստանի իսթեբլիշմենտը:
«Օրերս հայ երգահան եւ երգիչ Ռուբեն Հախվերդյանն ասել է, թե Քիմ Քարդաշյանն իր հետույքով Հայաստանի համար ավելին է արել, քան հայաստանյան մի շարք կուսակցություններ: Հավանաբար Քարդաշյանը պետք է Սիմոնյանի եւ Միրզոյանի փոխարեն պատգամավոր դառնար: Այս դեպքում խորհրդարանի նիստերն ավելի արդյունավետ կլինեին»,- ավարտում է հոդվածը մեր հարեւան երկրի պարբերականը:
Իսկ մենք ցավով անդրադառնալով այս հրապարակմանը հույս ենք հայտնում, որ իր վերջո Հայաստանում կհաղթի բանականությունը, լրջությունը եւ ողջախոհությունը:
Top-News.am


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը