«Դեղին բաճկոնների» շարժման մասնակիցները հարձակվել են նկարահանող խմբի վրա և վնասել տեսախցիկը
Բելգիայի Նամյուր քաղաքում «դեղին բաճկոնների» շարժման մասնակիցները հարձակվել են փողոցում ակցիան լուսաբանող RTL Info հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա և վնասել տեսախցիկը:
Հեռուստաալիքի կայքէջը տեղեկացրել է, որ, մասնավորապես, ակցիայի ժամանակ մի քանի «դեղին բաճկոն», տեսնելով իրենց նկարահանող լրագրողին և կին օպերատորին, հարձակվել են նրանց վրա, կոպիտ կերպով հրել` բղավելով «հեռացեք այստեղից»: Հարձակման հետևանքով տեսախցիկն ընկել է գետնին և վնասվել:
RTL Info-ն բողոք է ներկայացրել ոստիկանություն` ցուցարարների կողմից տեխնիկան վնասելու կապակցությամբ:
Վերջին շրջանում Ֆրանսիայում և Բելգիայում ավելացել է «դեղին բաճկոնների» շարժման մասնակիցների կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակման դեպքերը: Ցուցարարները կարծում են, որ լրագրողներն իրականացնում են քաղաքական պատվեր, որի ետևում կանգնած են իշխանությունները:


















































Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններից հետո բողոքի ակցիա է սկսվել, որն ուղեկցվում է անկարգություններով (ուղիղ միացում)
Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոններին» արգելել են ապրիլի 20-ին ցույցեր կազմակերպել Աստվածամոր տաճարի մոտակայքում
Մակրոնն ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
Որ դեպքում Ֆրանսիայում կարգելեն «Դեղին ժիլետների» ցույցերը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ