Ճապոնական հյուրանոցը «աշխատանքից ազատել է» ռոբոտներին․ գլուխ չեն հանել
Ռոբոտ-աշխատակիցներով աշխարհում առաջին ճապոնական հյուրանոցը հրաժարվել է մեքենաների մեծ մասի ծառայություններից։ Նրանք պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները՝ հայտնում է Daily Mail-ը։
«Հանրահայտ Henn na Hotel-ը «աշխատանքից ազատել է» 243 ռոբոտ-աշխատակիցների կեսից ավելիին, որոնք լավ չեն կատարել իրենց պարտականությունները եւ խնդիրներ են ստեղծել աշխատակազմի եւ հյուրերի համար»,- գրում է թերթը։
Առաջինն իր պաշտոնից զրկվել է ռոբոտ-օգնական Չուրին, քանի որ չէր կարողանում պատասխանել հյուրերի ամենահասարակ հարցերին։ Այլ բողոքների մեջ եղել է այն, որ ռոբոտը ձայնով է արձագանքել խռմփոցին եւ դրանով արթնացրել է հյուրերին։
Հսկայական ռոբոտ-դինոզավրերը, որոնք «աշխատում էին» ընդունարանում, նույնպես վախեցնում էին հյուրերին՝ «Բարի գալուստ» բղավոցով արձագանքելով շարժումներին։ Բացի այդ, նրանք չէին կարողանում պատշաճ կերպով գրանցել հյուրերին, որի պատճառով աշխատակիցները ստիպված էին նրանց օգնել։
Մեկ ուրիշ ռոբոտ կարողանում էր մանրամասն տեղեկատվություն տալ նախաճաշի մասին, սակայն չէր կարողանում տաքսի կանչել։
Միաժամանակ, հյուրերը հիացած են շատ այլ ռոբոտներով։ Այսպես, ամեն սենյակում գտնվում են մինի-ռոբոտներ, որոնք նման են «Աստղային պատերազմների» դրոիդներին եւ օգնում են փոխել ալիքներն ու երաժշտությունը։
Հյուրերը նաեւ հիացական կարծիքներ են թողնում հյուրանոցի միջանցքներում դրված ակվարիումներում լողացող մեխանիկական ձկների եւ ավտոմատացված աղբամանների մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ