Էրդողանը մտադիր է հանդիպել Պուտինին հունվարի 23-ին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ հունվարի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրություն ունի: Համապատասխան հայտարարությունը թուրք ղեկավարն արել է երեքշաբթի՝ խորհրդարանում ելույթից հետո:
«Մեծ է հավանականությունը, որ կհանդիպենք Պուտինին հունվարի 23-ին», - ասել է նա: Էրդողանը նաեւ ընդգծել է, որ «օրակարգում եռակողմ հանդիպումն է Ռոհանիի եւ Պուտինի հետ»:
Հունվարի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սիրիական կարգավորման հարցով Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել առաջիկա շաբաթներին: Նա նշել է, որ շուտով նախատեսվում է անցկացնել նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
Ինչպես ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, Էրդողանի այցը Ռուսաստան «պատրաստվում է մոտ ապագայում», սակայն «կոնկրետ ամսաթիվ դեռ չի որոշվել», հաղորդում է ТАСС-ը:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը