Շաբաթվա վերջին տեղի կունենա գերլուսնի ամբողջական խավարում
Շաբաթվա վերջին կդիտվի 2019թ. առաջին գերլուսինը, որի հետ կհամընկնի նաև Երկրի բնական արբանյակի ամբողջական խավարման երևույթը: Դա տեղի կունենա հունվարի 21-ին:
Ինչպես նշում է The Guardian-ը, Լուսինը 62 րոպե կանցկացնի Երկրի ստվերի ամենախոր հատվածում: Այդ ընթացքում երկնային մարմինը մթնոլորտային ազդեցության արդյունքում կարմրա-դարչնագույն երանգ կստանա:
Ընդհանուր առմամբ, ամբողջական խավարումը կտևի ավելի քան 3 ժամ 20 րոպե:
Հայտնի է, որ այս տարի կդիտվի երեք գերլուսին՝ հունվարի 21-ին, փետրվարի 19-ին և մարտի 21-ին:
Լուսնի հաջորդ ամբողջական խավարումը տեղի է ունենալու 2021թ. մայիսի 26-ին:


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է