Ահա այսպես են լվանում ուղեղները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության հավանության վարկանիշը 2019 թվականի սկզբին աճել է 5 տոկոսով: Այդ մասին վկայում են Ifop սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հունվարի 9-ին հրապարակել է L՚OBS հանդեսը:
Կատարված ուսումնասիրության համաձայն, ֆրանսիական պետության ղեկավարի հավանության վարկանիշը հունվարի սկզբին կազմել է 28 տոկոս: Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշն աճել է 7 տոկոսով՝ կազմելով 33 տոկոս: Դեկտեմբերի սկզբին ֆրանսիացիների միայն 23 տոկոսն էր պաշտպանում Մակրոնին եւ 26 տոկոսը՝ Ֆիլիպին:
Ինչպես հետեւում է հարցման արդյունքներից, նախագահի նկատմամբ վստահության մակարդակը 65 եւ ավելի բարձր տարիքի քաղաքացիների շրջանում աճել Է 8 տոկոսով՝ մինչեւ 34 տոկոս, աշխատավորների շրջանում նույնպես 8 տոկոսով՝ կազմելով 20 տոկոս: Սակայն հարցվածների միայն 6 տոկոսն է լիովին հավանություն տալիս նրա գործողություններին:
Հավելենք, որ հարցումն առցանց անցկացվել է հունվարի 3-4-ին. դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1014 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Եւ սա այն դեպքում, երբ միլիոնավոր ֆրանսիացիներ բողոքի գործողություններ էին իրականացնում Մակրոնի եւ նրա թիմի դեմ: Եւ հենց այս ամենից հետո հրապարակվում են այս տվյալները:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղեղների սովորական լվացում, որը մեզ հետ անում են գրեթե ամեն քայլափոխի:
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ