Նախկին պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը մահվան սպառնալիքներ է ստանում հայերի իրավունքները պաշտպանելու համար
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը՝ հայտնի փաստաբան Էրդալ Դողանը, մահվան սպառնալիքներ է ստանում հայերի իրավունքները պաշտպանելու պատճառով:
Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:
Հայտնի է, որ փաստաբան Էրդալ Դողանը ժամանակին զբաղվել է 2007 թվականի սպանված պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքին վերաբերող դատական գործերով, Դինքի սպանությունից հետո հանդես է եկել նաև որպես Դինք ընտանիքի փաստաբան:
Նշենք, որ Դողանը վարել է Թուրքիայում հայերի ունեցվածքի անօրինական բռնագրավումների ու մի շարք այլ հարցերով գործեր՝ բազմիցս պաշտպանելով հայազգի քաղաքացիների իրավունքները:
Թուրքական «ArtıGerçek» կայքը տեղեկացել է, որ հայտնի փաստաբանը ոչ միայն մահվան լուրջ սպառնալիքներ է ստանում, այլև ենթարկվում է անհայտ անձանց հետապնդումներին, ինչպես և Հրանտ Դինքը սպանությունից առաջ: Օրերս Դողանի գրասենյակի մոտակայքում երևացել են մի խումբ անհայտ երիտասարդներ, որոնք փորձել են ճշտել, թե որ ժամերին է փաստաբանը գալիս այստեղ և երբ դուրս գալիս:
Նշվում է, որ գրասենյակի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այդ անձանց դեմքերը, ձայնագրությունները Դողանն արդեն փոխանցել է ոստիկանությանը:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը