Հզոր երկրաշարժ Իրանում. տուժածների թիվը հասել է մինչեւ 75-ի
Իրանում Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է մինչեւ 75-ի, հայտնում է երկրի արտահերթ բուժօգնության ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ շատերը թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 30-ից ավելի մարդ տարբեր վնասվածքներով դիմել էր իրանական հիվանդանոցներ:
Կիրակի իրանա-իրաքյան սահմանին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ: Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 13:42-ին, երկրաշարժի օջախը գտնվում էր 40 կմ խորությամբ: Էպիկենտրոնը՝ Բաղդադից 136 կմ հյուսիս-արեւելք եւ իրանական Իլամ քաղաքից 87 կմ հյուսիս-արեւմուտք:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը