Թուրքերին անհանգստացրել է Կարո Փայլանի հայերեն խոսքը Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (ASİMDER) կազմակերպությունը կրկին դժգոհ է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանի գործունեությունից: Ազգայնականներին այս անգամ բարկացրել է Փայլանի հայերեն խոսքը Մեջլիսում, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայազգի պատգամավորը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ շնորհավորել էր Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ ու կոչ արել Թուրքիայի իշխանություններին պատշաճ կերպով արձագանքել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկխոսության գնալու պատրաստակամության մասին հայտարարությանը:
«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին» նախադասությունը Փայլանն արտասանել էր հայերեն:
«Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական լեզուն թուրքերենն է, և դա ամրագրաված է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ: Երբ մի շարք քուրդ պատգամավորներ իրենց երդումը քրդերեն արտասանեցին, դա բողոքարկվեց, ու նրանց պարտադրվեց ևս մեկ անգամ արտասանել երդումը թուրքերեն: Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայում ապրող ամեն ազգ Մեջլիսում սկսի իր լեզվով խոսել», - լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ASİMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը:
Նա մեղադրել է հայազգի պատգամավորին խորհրդարանի ամբիոնն իր շահերի համար օգտագործելու, թուրք ազգին ցեղասպանության համար մեղադրելու համար:
Իսկ վերջին հայերեն նախադասությամբ, ըստ Գյուլբեյի, Փայլանը փորձել է «գաղտնի ուղերձ» հղել՝ ակնարկելով, որ շարունակելու է շահարկել Հայոց ցեղասպանության հարցը Մեջլիսում:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը