Ամերիկացիները չեն կարող կանգնեցնել իրանական նավթի արտահանումը․ Ռուհանի
Ամերիկացիները երբեք չեն հասնի իրենց նպատակին եւ չեն կարող կանգնեցնել իրանական նավթի արտահանումը։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին՝ միաժամանակ Իրանում տնտեսական գործունեությունն անվանելով խոստումնալից եւ դրական՝ չնայած թշնամնիների ճնշումներին՝ փոխանցում է Mehr-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին։ Վերջին 9 ամիսների ընթացքում Իրանի առեւտրային բալանսը դրական է եղել, ինչը վկայում է այն մասին, որ մասնավոր եւ պետական ոլորտի տնտեսական ղեկավարների գործունեությունը հաջողված է»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ «նավթի նախարարի տեղեկատվությամբ իրանական նավթի վաճառքը շարունակվում է, ինչպես եւ սպասվում էր, սակայն կան որոշ աննշան խնդիրներ, որոնք կարելի է լուծել, եւ շուտով կլուծվեն»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ