«Սերիական էքսհիբիցիոնիստը» հանրության առաջ մերկացել է ավելի քան 560 անգամ
«Սերիական էքսհիբիցիոնիստը», որն իր պնդմամբ մերկացել է ամբողջ աշխարհում հանրային միջոցառումների ժամանակ ավելի քան 560 անգամ, չի պատրաստվում դադար տալ, հաղորդում է SkyNews-ը:
53-ամյա Մարկ Ռոբերտսն «այս ներկայացման արտիստ» էր 25 տարուց ավել՝ չնայած վերջ տալու մասին իր երեխաների խնդրանքներին, երբ նրանք դեռահաս էին:
Երեք երեխաների հայրը, որն ապրում է Սեֆթոն-Պարկում, մասնակցում էր խոշոր սպորտային մրցումներում՝ ներառյալ Աշխարհի Գավաթը, Օլիմպիական խաղերը, ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի եզրափակիչը եւ Ուսեյն Բոլտի մրցավազքը: Նա մերկացել էր նաեւ շների Crufts ցուցահանդեսի, 2011 թվականին Թյորների մրցանակի հանձնման արարողության եւ Կաննի կինոփառատոնի ժամանակ:
Ռոբերտսը պնդում է, որ դա արել է 568 անգամ 24 երկրներում, եւ միայն 25 անգամ է ձերբակալվել:
Ռոբերտսն իրեն համարում է «նկարիչ», որը ստեղծում է ինչ-որ «վիզուալ բան, որ մարդիկ ծիծաղեն»:
Երբ նա մերկ դուրս եկավ սառույցի վրա ընդմիջման ժամանակ կյորլինգի եզրափակչում Տուրինում 2006 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում, Ռոբերտսն իր ձեռքերում պահում էր ավել, նրա ականջներում սեղմակներ էին եւ ռետինե հավ: «Ես ձեւացրի, իբրեւ սառույցն եմ մաքրել, եւ ամբոխը խելագարվեց: Ինձ դուր է գալիս դա վերածել ներկայացման. ես չեմ վազում պարզապես մերկ եւ թափահարում ձեռքով»,-նշել է նա:

















































