Էրդողանի ապտակը Ալիեւին
«Մոտ ապագայում Ադրբեջանը Feto-ն կճանաչի ահաբեկչական կազմակերպություն»- հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Խոսքը կրոնական գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի գլխավորած կառույցի մասին է: Գյուլենը Թուրքիայում մեղադրվում է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Նրա հազարավոր համախոհներ գտնվում են բանտերում կամ փախուստի մեջ են: Ինքը՝ Գյուլենը, քաղաքական վտարանդու կարգավիճակով բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիան պահանջում է նրա արտահանձնումը: Ամերիկյան կողմը հետաձգում է հարցի քննարկումը եւ պատճառաբանում, թե պատկան մարմինները դեռեւս ուսումնասիրում են Թուրքիայի ներկայացրած մեղադրանքների իսկությունը:
Ինչպես կարելի է եզրակացնել Էրդողանի վերոհիշյալ հայտարարությունից, Գյուլենի գլխավորած կազմակերպության հարցում թուրք-ադրբեջանական տարաձայնություններն ավելի քան ակնհայտ են: Բայց, երեւում է, Էրդողանի համբերությունը սպառվել է, եւ նա որոշել է ցույց տալ, թե ով է եղանակ պատվիրում: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները, թուրքական MIT հատուկ ծառայության ածխատակիցներն օրերս Բաքվի օդանավակայանում ձերբակալել եւ Թուրքիա են տեղափոխել Ադրբեջանում Գյուլենի համակիրներից մեկին՝ ոմն Գելենի, որը նախկինում իսլամական դպրոցի տնօրեն է աշխատել Բաքվում:
Արդեն երկու տարի է՝ թուրքական հատուկ ծառայությունները հետեւում էին Գելենին եւ կարողացել են ճշտել, որ նա կեղծ անձնագրով մեկնում է Բելառուս: Թուրքական կողմին հաջողվել է հասնել նրան, որ Գելենը Մինսկից արտաքսվել է Բաքու, որտեղ էլ նրան ձերբակալել են թուրքական հետախուզության աշխատակիցները եւ նույն օրն էլ տեղափոխել Թուրքիա:
Փաստացի թուրքական կողմը հատուկ գործողություն է իրականացրել Ադրբեջանում՝ առանց հաշվի նստելու այդ երկրի ոչ իշխանությունների, ոչ հատուկ ծառայությունների, ոչ առհասարակ իրավապահ մարմինների հետ: Դա Էրդողանի կոշտ ապտակն է Ալիեւին, որով նա բացահայտ ցույց է տվել, որ Ադրբեջանում կարող է ցանկացած գործողություն իրականացնել: Երեւույթը վկայում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների իրական մակարդակը, այն, որ Ադրբեջանը պարզապես Թուրքիայի կցորդն է, եւ Անկարան ցանկացած հարցում կարող է թելադրել իր պայմանները:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը