Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ֆոտոսեսիա է արել
Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւը այցելել է Հայաստանի սահմանին ծառայողական եւ մարտական գործողություններ իրականացնող «Ղազախ» սահմանային ջոկատի սահմանային մարտական կետերը եւ հանդիպել զինծառայողների հետ:
Haqqin.az-ը հաղորդում է, որ ծառայության ղեկավարը ծանոթացել է «Ղազախ» սահմանային ջոկատի ծառայողական տարածքի օպերատիվ իրավիճակին, լսել է տարածքի պահպանության եւ սահմանի պաշտպանության ուժեղացման աշխատանքի մասին զեկույցներ:
«Գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը բացի Ղազախ եւ Աղստեւ շրջաններում պաշտպանության համակարգի կատարելագործումից, ստուգել է ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների ստեղծումը, նորակառույց ծառայողական շենքերի, սահմանային կետերի եւ սահմանային պարետատներում զորանոցների վիճակը, ծանոթացել է սահմանային կետերում տեղակայված մոդուլային տիպի շենքերի, դաշտային խոհանոցների եւ լոգարանների պայմանների հետ, ստուգել է դեպի սահմանապահ մարտական կետեր նոր ճանապարհների տեղադրման աշխատանքների ընթացքը եւ գազային եւ էլեկտրական հաղորդակցությունների տեղադրումը», - հաղորդում է հրատարակությունը:
Այնուհետ Գուլիեււը պարգեւատրել է զինծառայողներին, ճաշել անձնակազմի հետ, շնորհավորել զինծառայողների գալիք Ամանորը եւ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության տոնը:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը