ԵԱՀԿ–ում վրդովված են ադրբեջանցի ընդդիմադիրի նկատմամբ առաջադրված նոր մեղադրանքից
ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի նախագահ, բլոգեր Մեհման Հուսեյնովի նկատմամբ նոր մեղադրանքի առաջադրման առնչությամբ նրա ազատ արձակումից մի քանի ամիս առաջ։
contact.az–ը հայտնում է, որ իր թվիթերյան միկրոբլոգում նա հույս է հայտնել, որ Հուսեյնովը շուտով ազատ կարձակվի։
Մեհման Հուսեյնովը կալանավորվել է 2017 թվականի մարտին եւ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, հայցը դատարան ներկայացրել էր Նասիմիի ոստիկանության պետը իր հասցեին հնչեցված զրպարտության համար։ Նախօրեին նրան նոր մեղադրանք են առաջադրել բանտի աշխատակիցներին ծեծելու համար։ Իրավապաշտպանները վստահ են, որ Հուսեյնովին հետապնդում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում կոռուպցիոն բացահայտումների, ինչպես նաեւ իշխանություններին քննադատելու համար։
Բացի այդ, Հուսեյնովը, որի նկատմամբ նախօրեին նոր մեղադրանք է առաջադրվել, ի նշան բողոքի անժամկետ հացադուլ է հայտարարել։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը