Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ
Հարեվաններ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է լրտեսական ցանցի գաղտնազերծման մասին

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը զեկուցել է օտարերկրյա ծառայությունների օգտին ծառայած լրտեսական ցանցի գաղտնազերծման մասին:

Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնել՝ վկայակոչելով Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության մամուլի բաժնին, Պետական ​​անվտանգության ծառայությունը դեռեւս 3 տարի առաջ էր ստացել օպերատիվ տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ծառայությունների համակարգում ստեղծված օտարերկրյա պետության համար աշխատող լրտեսական ցանցի մասին: Երկար տարիների աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ճշտել չարամիտների շրջանակը:

«Պետական ​​անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործերից մեկի օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, մանրամասնորեն գաղտնազերծվել եւ վնասազերծվել է՝ ընդհուպ մինչեւ առաջին աղբյուրը, օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզական ցանց, որը մի քանի տարի շարունակ Ադրբեջանում բազմափուլ լրտեսական գործունեություն է իրականացրել:

Այսպիսով, հաստատվել է, որ 1959թ. ծնված Զաքիր Իսմայիլովը, որը զբաղեցրել է Ազգային անվտանգության նախարարության վարչության պետի պաշտոնը եւ այլ պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա ծառայության կողմից ներգրավվել է գաղտնի համագործակցության մեջ եւ նյութական պարգեւների դիմաց կատարել գործողություններ՝ վնաս հասցնելով Ադրբեջանի ազգային անվտանգությանը եւ ազգային շահերին: Դառնալով հայրենիքին դավաճան՝ նա պարբերաբար արտասահմանյան հատուկ ծառայությանն է հանձնել հակահետախուզական գործողությունների վերաբերյալ ծառայողական նյութեր, պետական ​​անվտանգության մարմինների անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ եւ այլ գաղտնի տեղեկատվություն: Նույնիսկ 2015թ.-ին կենսաթոշակի անցնելուց հետո Զ.Իսմաիլովը, օգտագործելով իր նախկին կապերը, ձեռք է բերել եւ արտասահման փոխանցել Ադրբեջանի անվտանգության մարմիններում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ առաջարկել ադրբեջանական հատուկ ծառայությունների դեմ հնարավոր հետախուզական մեթոդներ:

Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է Զաքիր Իսմայիլովի գաղտնի նամակագրությունը օտարերկրյա հետախուզական ծառայության հետ՝ լրտեսական խողովակներով նրանց փոխանցված փաստաթղթեր, գաղտնի հավաքված տեղեկատվությամբ էլեկտրոնային կրիչներ, տեսաձայնագրություններ եւ երկրի անվտանգության համար հատուկ նշանակություն ունեցող այլ նյութեր, Պետանվտանգության ծառայութայն հաղորդագրությունը մեջ են բերում ԶԼՄ-ները:

Զաքիր Իսմայիլովը ձերբակալվել է եւ դատական պատասխանատվության ենթարկվել «պետական դավաճանություն» հոդվածով:

Նմանատիպ ձեւով բացահայտվել եւ ճնշվել է 1977թ. ծնված Բահրուզ Յուսիֆզադեի լրտեսական գործունեությունը: Ադրբեջանի այդ քաղաքացին, անվտանգության մարմինների պահեստազոր դուրս անցնելուց հետո, իր արտասահման ուղեւվորություններում իր իսկ կողմից հավաքագրված օտարերկրյա գործակալի միջնորդությամբ հանդիպել է օտարերկրյա ծառայության աշխատակիցների հետ:

Այդ հանդիպումների ընթացքում Յուսիֆզադեն հավաքագրվել է եւ սկսել է աշխատել օտարերկրյա հետախուզության համար` սեփական անձնական նյութական շահերի օգտին: Առաջին հերթին նրան առաջարկվել է վերականգնվել Ադրբեջանի պետական ​​անվտանգության մարմիններում ծառայության մեջ: Հերթական առաջադրանքը կատարելու ժամանակ նա բացահայտվել է: Բացահայտված տեսանյութերը եւ մյուս նյութերը միանշանակ կերպով ապացուցել են, որ Յուսիֆզադեն օտարերկրյա հետախուզական հատուկ ծառայությունից ֆինանսական միջոցներ է ստացել իր լրտեսական գործունեության եւ դրա դիմաց պարգեւատրման համար»,-ասված է հաղորդագրության մեջ: Բուխրուզ Յուսիֆզադեն ձերբակալվել եւ դատական պատասխանատվության է ենթարկվել «պետական դավաճանություն» հոդվածով: