Թբիլիսիում գազի սակագինը նվազեցրել են
Վրաստանի էներգետիկայի եւ ջրի մատակարարման կարգավորման հանձնաժողովը Թբիլիսիի «ԿազՏրանսԳազ» գազաբաշխիչ ընկերության բաժանորդների համար գազի սակագինը նվազեցրել է, հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»` հղում անելով Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը:
Հանձնաժողովի որոշման համաձայն, բնական գազի մեկ խորանարդ մետրի գինը 2019 թվականի հունվարի մեկից կնվազի 0,014 տետրիով: Ներկայումս Թբիլիսիում բնական գազի մեկ խորանարդ մետրի գինը 46,153 տետրի է:
Սակագնի վերանայումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «ԿազՏրանսԳազ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին սակագների բարձրացման թույլտվության ստանալու համար: Որոշումը պայմանավորված է նրանով, որ գազի փոխադրման ծախսերը նվազել են, բացատրել է հանձնաժողովը:
Հանձնաժողովը որոշել է նաեւ «ՍՈՔԱՐ Ջորջիա Գազ» ընկերության բաժանորդների համար բնական գազի սակագինը նվազեցնել 0.011 տետրիով: Ընկերության ընթացիկ սակագինը 56.940 տետրի է:
Վրաստանի էներգետիկայի եւ ջրի մատակարարման կարգավորման հանձնաժողովի համաձայն՝ 2019 թվականի հունվարի մեկից ՍՈՔԱՐ ընկերության բաժանորդների համար սակագինը պետք է կազմի 56.929 տետրի:
Էկոնոմիկայի նախարարությունը նամակ է հղել հանձնաժողովին, որում հաղորդել է գազի առաքման ծախսերի կրճատման մասին: Դա հնարավորություն է տվել պահպանել առկա սպառողական սակագները եւ նույնիսկ մի փոքր նվազեցնել դրանք:
«Էկոնոմիկայի նախարարության նամակում նշվում է, որ այդ ծախսերն իր վրա է վերցնում պետական ընկերությունը՝ Վրաստանի Նավթի եւ գազի կորպորացիան, դա տեղի չի ունենում ադրբեջանական «ՍՈՔԱՐ» ընկերության հաշվին: Սա սոցիալական քաղաքականության արդյունք է, որը կառավարությունը նման որոշմամբ է վարում», - ասել է Վրաստանի էներգետիկայի եւ ջրի մատակարարման կարգավորման հանձնաժողովի նախագահ Իրինա Միլորավան:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը