Հրաբխային զբոսաշրջությունը կյանքի համար վտանգավոր են ճանաչել
Մեծ Բրիտանիայի Թագավորական երկրաբանական միությունը հայտարարել է, որ զբոսաշրջիկների այցելությունները հրաբուխներ կարող են նրանց կյանքին իրական վտանգ սպառնալ, եւ երկրի արտակարգ ծառայությունները պետք է խոչընդոտեն մոտ հեռավորությունից հրաբխի ժայթքում տեսնել ցանկացող էքստրեմալների հոսքը, հայտնում է Daily Mail-ը:
Միությունը նշում է, որ սուր զգացողությունների սիրահարները վտանգը հաճախ թերագնահատում են եւ չեն հասկանում, որ պետք է զգուշանալ ոչ միայն լավայի ցայտքերից: Հրաբխի կողքին գտնվելով նրա ժայթքման պահին հնարավոր է վնասվել քարերի ընկնելուց, թունավորվել թունավոր գազերով կամ ընկնել, այսպես կոչված, հրաբխային ռումբերի տակ՝ խառնարանից դուրս նետվող լավայի կտորների:
Քեմբրիջի համալսարանից աշխարհագրագետ Էմի Դոնովանը հրաբուխների թեմայով իր հետազոտության մեջ նշել է 2 զբոսաշրջիկի մասին, որոնք 2010 թվականին սառցակալել են Իսլանդիայում հրաբխի մոտ գտնվող սառցադաշտում՝ ընդգծելով, թե որքան կարեւոր է ստացած անմոռանալի տպավորությունների եւ սեփական անվտանգության միջեւ հաշվեկշռի պահպանումը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ