Թշնամին տեսնում ուրախանում է (Տեսանյութ)
Իշխանության տարբեր տրամաչափի գործիչներ շատ են սիրում օգտագործել «թշնամին տեսնում ուրախանում է» արտահայտությունը, դրանով ամոթանք տալով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին այն բանի համար, որ իրենք վեր են հանում լուրջ խնդիրներ և բարձրաձայնում դրանք։ Սակայն իրականում թշնամին տեսնում և ուրախանում է այնպիսի երևույթներից, որոնք տեղի ունեցան մարտի 14-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։
Հիշեցնեմ, որ հանրապետականները գյուղապետի և Երանոսյանի եղբայրների գլխավորությամբ հարձակվեցին ՕՐՕ դաշինքի կողմնակիցների վրա և դաժան ծեծի ենթարկեցին իրենց։ Ջրառատում կատարվածը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հատուկ երևույթ է և, ցավոք, եզակի դեպք չէ։ Սրա կողքին կա նաև մեկ այլ հանգամանք․ եթե 2016-ին Խորենացի փողոցում ու Սարի թաղում կատարված դեպքերից հետո քաղաքական ուժերը հետևողական լինեին, պահանջեին, Լևոն ու Լեռնիկ երանոսյանների հրաժարականը, հասնեյին նրան, որ այդ անձանց քրեական պատասխանատվության ենթարկեին, մենք չէինք ունենա մարտի 14-ի դեպքերը։
Սակայն քանի որ դա տեղի չի ունեցել 2016-ին, Երանոսյանը երեխայի աչք է հանել, իսկ այս տարի արդեն մեկ այլ երեխայի թև է ջարդել։ Եվ այսպես լինելու է այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը մնա իշխանության ղեկին։
Մանրամասները՝ տեսանյութում
Zham.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ