Ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը
Ամբողջ աշխարհի կաթոլիկները, ինչպես նաեւ բողոքականները, Անգլիկան եկեղեցու հետեւորդները եւ մի շարք ուղղափառներ, որոնք հետեւում են Գրիգորյան տոմարին, դեկտեմբերի 25-ին նշում են Քրիստոսի Ծնունդը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերը գլխավորել է հանդիսավոր ժամերգությունը Վատիկանի Սուրբ Պետրոսի գլխավոր կաթոլիկական տաճարում, որն ուղիղ եթերով հեռարձակվելէ ամբողջ աշխարհով: Այդ մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
Կեսօրին (Երեւանի ժամանակով 15:00-ին) Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը կդիմի հոտին՝ Urbi et orbi («Քաղաքին եւ աշխարհին») ավանդական սուրբծննդյան ուղերձով: Վերջին բոլոր շաբաթներին քահանայապետն իր քարոզներում հիշեցնում էր, որ հարկավոր է «բերկրանք ապրել Փրկչի ծննդյան լույսից» եւ ճիշտ ընկալել այս տոնի նշանակությունը՝ այն չվերածելով սոսկ կերուխումի եւ նվերների:
«Սուրբ Ծնունդը համեստության եւ խոնարհության հաղթանակն է անբարեկրթության նկատմամբ, պարզության հաղթանակն անժուժկալության, լռության հաղթանակն անհեթեթ ժխորի եւ ունայնության նկատմամբ: Հիսուսն ինքը մեր ամենամեծ պարգեւն է»,- ասել է Ֆրանցիսկոսը դեկտեմբերի 19-ին կայացած կոլեկտիվ ունկնդրությանը: Աշխարհում կաթոլիկների թիվը հասնում է 1,2 միլիարդի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ